Գոռ Մինասյանը թարմացրեց անձնական ռեկորդը և նվաճեց փոքր արծաթե մեդալ
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է իր ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Այսօր մեր ներկայացուցիչներից պայքարի դուրս եկան գերծանր քաշային կարգի ծանրամարտ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Մինասյանը պոկում վարժությունում առանջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ ծանրաձողը, ապա նաև 205 կգ ծանրաձողը:
Երրորդ մոտեցմամբ Գոռը իր համար ռեկորդային 211 կգ ծանրաձողը բարձրացրեց և նվաճեց փոքր արծաթ:
Մեր մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը 190 կգ արդյունքով այս վարժությունում 6-րդն է:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ