Լույս է տեսել «Բառուբան»-ի առաջին համարը
Սփյուռք
Կալիֆորնիայի հայ գրողների միությունը լույս է ընծայել նոր գրական եռամսյա պարբերաթերթի՝ «Բառուբան»-ի առաջին համարը (Աշուն, 2011)։ Հանդեսի խմբագիրն է Նաթելլա Լալաբեկյանը, խմբագիրը՝ Գրիշ Դավթյանը։
Անդրանիկ համարում ընդգրկված են հիմնականում ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, գրախոսականներ, վերլուծություններ, ինչպես նաև թարգմանություններ։
ԿՀԳՄ անդամները գիտակցում են, թե ներկայումս ինչ խնդիրներ են ծառացած Սփյուռքում հայ մամուլի առաջ, այն էլ գրական, սակայն լիահույս են, որ պիտի կարողանան երկար պահպանել «Բառուբանը»։ Խմբագրակազմը ոգևորությամբ լծվել է աշխատանքի և հրավիրում է նաև թե´ Սփյուռքի, թե´ Հայաստանի հայերեն ստեղծագործող բոլոր գրողներին՝ թղթակցելու «Բառուբանին»։
Խմբագրության հետ կապ կարելի է հաստատել barruban[@]yahoo.com էլ. փոստի հասցեով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան