Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարին դատապարտել Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները
Սփյուռք
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հունիսի 4-ին նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում կոչ է արել նրան դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումները, որոնք զուգադիպել են պետքարտուղարի կովկասյան այցի հետ:
Քլինթոնին ուղղված նամակում նշվում է, որ ադրբեջանական ագրեսիան, բացի նրանից, որ մարդկային ողբերգության պատճառ դարձավ, այն նաեւ ստոր հարձակում է տարածաշրջանում ամուր եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, այսօր Տավուշի մարզում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը, վիրավորվել 5 զինծառայող:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան