Ներկայացվեցին «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները
Սփյուռք
Հունիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» ծրագրի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որին մասնակցում էին ինչպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի, այնպես էլ ծրագրերի իրականացման ընթացքին ներգրավված գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչները:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները և դրանց շրջանակներում գերատեսչություններից ակնկալվող աշխատանքները: Ս.Հարոյանը ներկայացրեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայանալիք միջոցառումերի ժամանակացույցը:
Մասնակիցները հարցերով դիմեցին ծրագրերի պատասխանատուներին, հանդես եկան առաջարկություններով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան