Վերաքննիչ դատարանը մերժել է Կարո Եղնուկյանի բողոքը
Իրավունք
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը` ընդդեմ քննչական ծառայության և դատախազության անգործության:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանում հայտնել է, որ քննիչը որևէ գործողություն չի կատարել, բոլոր հարցերը մնացել են անպատասխան՝ նույնիսկ մեղադրանքը փոխելուց հետո: Կարո Եղնուկյանն իր հերթին նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքերը քննիչն ու դատախազը իրեն չեն պարզաբանել։
Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդներ պահելուն օժանդակելու (ՔՕ 38-218 հոդված) ու զավթած շինությունները պահելուն օժանդակելու (ՔՕ 38-219 հոդված) մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին