Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Մոսկվան կրկին շանտաժի է դիմում

Վերլուծական

ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից: Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինն ասել է. «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական, և այդ դեպքում օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»: Ինչպես գիտենք, հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդները կորցրել են իրենց աշխատանքը:

Ավելորդ է ասել, որ նման պահանջը հակասում է ոչ միայն գործընկերության ոգուն, այլ նաև ԵՏՄ կանոնադրությանը, բայց նման մանրուքները Կրեմլին առանձնապես չեն հուզում: Մոսկվան վարում է դասական կայսերական քաղաքականություն` այս անգամ առաջ քաշելով լեզվի խնդիրը: Ի դեպ, սա նոր գործիք չէ ռուսական կայսերական քաղաքականության զինանոցում: Դա եղել է ցարերի քաղաքականության կարևոր բաղադրիչը և էստաֆետի սկզբունքով փոխանցվել է անգամ բոլշևիկներին: Քչերը գիտեն, թե ժամանակին ինչպիսի դիմադրություն է ցույց տվել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը՝ Քաղբյուրոյի պահանջին, որը նույնն էր, ինչ պուտինյան Ռուսաստանինը` հատուկ կարգավիճակ տալ ռուսաց լեզվին: Եթե Հայաստանի իշխանությունը տեղի տա ռուսական ճնշմանը, Հայաստանը կկորցնի իր անկախության վերջին հատկանիշներից մեկը` վերջնականապես զոհ դառնալով ռուսական տոտալ էքսպանսիային: Մյուս կողմից` եթե Սերժ Սարգսյանը մերժում է ռուսների առաջարկը, ապա պետք է պատրաստ լինի մի քանի տասնակ հազար խոպանչիների վերադարձին: Սա կարող է սոցիալական լարվածության նոր օջախ ատեղծել Հայաստանում, ինչին իշխանությունները հաստատ պատրաստ չեն:

Վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները եւ հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։ Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։ Վերջին օրերին ռուսական կայսրությունը Հայաստանի դեմ գրոհում է բոլոր հնարավոր միջոցներով՝ սպառազինության մատակարարում Ադրբեջանին, ոտնձգություն մեր բանակի ինքնուրույնության և հայոց լեզվի դեմ, քողարկված սպառնալիքներ՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը: Դումայի ընդունած օրենքը հարված է մեր իշխանություններին, բոլոր այն մարդկանց, ովքեր ԵՏՄ-ի ջատագովներ են։ Փաստորեն ասվում է՝ թույլ ենք տալիս ղրղըզներին և բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է, ազատորեն աշխատել իրենց ազգային վարորդական իրավունքներով, իսկ մեր քաղաքացիներին՝ հայերին, թույլ չեն տալիս։

Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում երկրորդ պետական լեզու ճանաչելու հարցը նախ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածի փոփոխություն կամ լրացում, որը սահմանում է, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է: Արդյոք ՀՀ իշխանությունները կգնա՞ն սեփական երկրի սահմանադրությունը ռուսական իմպերիալիստական շահերին հարմարացնելու կործանարար ճանապարհով՝ դժվար է ասել, սակայն Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնելու նախաձեռնությունն արդեն իսկ հուշում է, որ իշխանությունները նույնիսկ ավելացնում են այն գործիքները, որոնց միջոցով Մոսկվան կաշկանդում է Երևանին:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված