Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Հայաստանին պատժում են՝ ռուսաց լեզվի համար

Հասարակություն

Ռուսաստանում հուլիսի 14-ին ընդունված օրենսդրական փոփոխություններն ու դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը բացահայտում են Մոսկվայի իրական նկրտումները եվրասիական  ծրագրերի շրջանակներում, մասնավորապես` Հայաստանի նկատմամբ:

Ըստ ՌԴ օրենսդրական փոփոխությունների, Ռուսաստանում արգելվում է ոչ ռուսաստանյան վարորդական իրավունքներով վարորդ աշխատելը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՌԴ օրենքում փոփոխությունների փաթեթը, որը խորհրդարան էր ներկայացվել մայիսի 17-ին, հուլիսի 14-ին վերջնական ընթերցման ժամանակ ենթարկվել էր էական փոփոխությունների: Մասնավորապես, ավելացվել էր դրույթ, ըստ որի` Ղրղզստանի ազգային վարորդական իրավունքներով վարորդները կարող են վարորդական գործունեություն իրականացնել Ռուսաստանում: Այս վերապահումը վերաբերում է նաև բոլոր այն երկրներին, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, որը ամրագրված է օրենսդրությամբ կամ սահմանադրությամբ:

Բացահայտ մարտահրավեր

ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ որպես վարորդ աշխատում են ՌԴ տարածքում և, փաստորեն, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նրանք Ռուսաստանում դրա համար կարող են տուգանվել 10 հազար ռուբլիով (մոտ 80 հազար դրամ): Անշուշտ, այս հարցը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար, և հուլիսի 17-ին Մոսկվայում ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց այն: Ռուսական կողմը սակայն, ինչպես հայտնում է ТАСС-ը, ի դեմս Վոլոդինի, առաջարկեց Հայաստանին ամրագրել ռուսերենը որպես պաշտոնական լեզու:

«Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, ամրագրեք այն (խմբ․՝ ռուսերենը) որպես պաշտոնական, և այդ ժամանակ օրենքի նորմն ինքնաբերաբար կծավալվի նաև Հայաստանի վրա»,- մասնավորապես ասաց Վոլոդինը: «Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (խմբ․՝ ռուսերենի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրության, օրենսդրության մեջ»,- ավելացրեց Վոլոդինը:

Ըստ էության, պաշտոնական Մոսկվան սոցիալական ու տնտեսական հարցում զիջում կատարելու դիմաց Հայաստանից պահանջում է կատարել իր համար սկզբունքային ու ազգային ինքնությանն առնչվող քայլ:

Ընդ որում, ՌԴ օրենսդիրների այս նախաձեռնությունը, որը վերաբերվում է լեզվի պաշտոնական կարգավիճակ ունենալ-չունենալով վարորդական իրավունքի վավերականություն սահմանելուն, ինքնին խնդրահարույց է ու ոչ միանշանակ: Նկատենք, որ խոսքը չի գնում վարորդական իրավունքների այսպես ասած բովանդակության, վարորդների մասնագիտական որակների և այլնի մասին, այլ կոնկրետ քաղաքական ենթատեքստերի:

Ի սկզբանե, ընդունելով ռուսերենի` պաշտոնական կարգավիճակ ունենալը որպես չափանիշ, Մոսկվան սահմանում է քաղաքական առաջնահերթություններ: Ավելին, Վոլոդինի հայտարարությամբ ՌԴ-ն, փաստացի, չի խորշում իր  առաջնահերթությունների մասին բարձրաձայնելուց ու առաջ է քաշում դրանք բավական հանդուգն, սադրող ու աննրբանկատ կերպով:

Եվրասիական լեզվաբանական միություն

Հայաստանը միակ երկիրն է Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ ռուսերենը չունի պաշտոնական կարգավիճակ: ԵԱՏՄ շրջանակներում ու ընդհանրապես հետխորհրդային տարածքում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու խնդիրը մշտապես եղել է ռուսական քաղաքականության ուղղություններից մեկը ու այդ մասին պարբերաբար բարձրաձայնվել է ամենատարբեր մակարդակներով:

Համեմատության համար նշենք, որ Եվրոպական միությունը, օրինակ, որն ունի 28 անդամ և 24 պաշտոնական լեզու: Ընդ որում, բոլոր 24 լեզուներն էլ իրավազոր են, բոլորն էլ ունեն աշխատանքային լեզվի կարգավիճակ: Ինչպես տեսնում ենք ԵՄ արձանագրած տնտեսական արդյունքներից, մի քանի պաշտոնական լեզու ունենալու ձևաչափը ոչ մի կերպ չի խոչընդոտում առաջխաղացմանն ու զարգացմանը:

Հավելենք, որ Հայաստանի հարևան երկրներից և ոչ մեկում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի: Ավելին, ռուսերենը չի մտնում անգամ աշխարհում ամենատարածված լեզուների թոփ հնգյակի մեջ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը
Ամենադիտված