Ժամանցային համերգը սխալ է, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Երեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասին Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդուն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը Ավտովթար՝ Սյունիքի մարզում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա 

Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին ազատվեց պաշտնից

Հասարակություն

Հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է խորհրդակցություն` նվիրված «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խնդիրներին. տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մինասյանը նշել է, որ հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն:

«Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,-նշել է Մինասյանը:

Ըստ նախարարության՝ խորհրդակցությանը տեղայնացվել են ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականները, ինչպես նաև քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկները:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ա. Մինասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով Արծվիկ Մինասյանը խորհրդակցության մասնակից պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես`

– ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն,

– ուժեղացնել Բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը,

– կարճ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում պահնորդական ծառայության միջոցով պահպանության փորձնական ծրագրի իրականացման ֆինանսավորման նպատակով)

– ուսումնասիրել «Դիլիջան» ԱՊ աշխատակիցների աշխատավարձերի, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության հարցերը, մշակել և ներկայացնել դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման նախահաշիվը,

– «Դիլիջան» ԱՊ պահպանության տեսանկյունից բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24 ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցել մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որը պետք է ապահովի շարժական և հենակետային պահնորդական խմբեր, իրականացնի շրջայցեր, նյութական պատասխանատվություն կրի այն վնասի համար, որը կպատճառվի ազգային պարկին՝ իր կողմից անհրաժեշտ պահպանության և անվտանգության միջոցառումները չիրականացնելու հետևանքով։

– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի կադրային քաղաքականությունը` սահմանելով մասնագիտական պահանջներ և անհրաժեշտության դեպքում նախատեսելով պարտադիր վերապատրաստման ծրագրեր,

– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման մարմինների (գործադիր մարմին, խորհուրդ, լիազոր մարմին) լիազորությունները, ազգային պարկի աշխատանքների կազմակերպման սխեմաները,

– կազմակերպել իրավապահ մարմինների, ազգային պարկի, տեսչական մարմնի և պահպանությունն իրականացնող կազմակերպության հետ իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,

– «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման խորհրդի պահպանման դեպքում ուսումնասիրել դրանում ՀԿ-ների, ԶԼՄ-ների և հարակից համայնքների ներկայացուցիչների ներգրավման հարցը,

– վերանայել «անտառային տոմս»-ի տրամադրման կարգը, ուսումնասիրել և լուծում տալ «անտառային տոմս»-ի մարման և վերահսկման մեխանիզմներին,

– մշակել և ներկայացնել առաջարկություն անտառից փայտանյութի դուրս բերման իրավունքի վերաբերյալ,

– ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ,

– մշակել և ներկայացնել այն սարքավորումների ցանկը (դրանց արժեքները, գնման հնարավորությունները), որոնք թույլ կտան առավել արդիական տեխնիկական միջոցներով կազմակերպել «Դիլիջան» ԱՊ տարածքների հսկողությունը (անօդաչու թռչող սարքերի կիրառում, արբանյակային քարտեզների միջոցով առկա վիճակի ուսումնասիրում, տեսախցիկների և ազդարարման զգայուն սարքերի տեղադրում և այլն),

– միջազգային կազմակերպությունների հետ վարել բանակցություններ, վերը նշված տեխնիկական սարքավորումները ձեռք բերելու ուղղությամբ,

– «Դիլիջան» ԱՊ-ի համար մշակել և ներդնել պահպանվող տարածքների աջակցման ծրագրեր,

– մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարները ողջամիտ չափով պահպանվող տարածքների պատասխանատու կազմակերպություններին վերադարձնելու և աշխատակիցներին խրախուսելու համար,

– մշակել և ներկայացնել «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման նոր պլանի տեխնիկական առաջադրանքը,

– մշակել Դիլիջան ԱՊ-ի հարակից համայնքների բնակիչների հետ տարվելիք բացատրական աշխատանքների սխեմա և նրանց կողմնակի անտառօգտագործման աշխատանքների մեջ ներգրավելու հնարավորություններ,

– մշակել փայտանյութի հանրապետություն ներմուծման խթանման օրենսդրական առաջարկներ,

– նախաձեռնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելիչ գործառույթներն ուժեղացնող, տեխնիկական զինվածությունը և մասնագիտական բարձր կարողություններն ապահովող անհրաժեշտ իրավական և այլ բնույթի փոփոխություններ։
Հաջորդ օրը, հուլիսի 14-ին, նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցություն անցկացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որին հրավիրված էր նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանն իր գնահատականն է տվել ազգային պարկի գործունեության վերաբերյալ, ապա տեղեկացրել, որ ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն: Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:

Այնուհետև տեղամասերի պատասխանատուները, անտառապահները ներկայացրին բնականոն աշխատանք կազմակերպելուն խանգարող մի շարք դժվարություններ: Նախարարը ԱՊ ղեկավարությանը հանձնարարել է վերացնել դրանք: Հանձնարարվել է նաև գույքագրել անտառում առկա թափուկը, որպեսզի այն օրենքով սահմանված կարգով տրամադրելով բնակչությանը` մեղմվի անտառի վրա ճնշումը:

Խորհրդակցության ընթացքում եղել է առաջարկ օրենսդրական փոփոխություններով խստացնել ապօրինի ծառահատման համար նախատեսվող պատիժը:

ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ. Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառների պահպանության նշանակությունը և իրավապահ համակարգի պատրաստակամությանը հայտնեց՝ համագործակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու գործում:
Ի դեպ, նշենք, որ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժամանցային համերգը սխալ է, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել
Ամենադիտված