Նախարարը հորդորեց մշտապես հավատարիմ մնալ հայկական ազգային արժեքներին
Սփյուռք
Հունիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Լոս Անջելոսի Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի մի խումբ աշակերտներ` վարժարանի հայերենի բաժանմունքի վարիչ Հ. Սեփեդջյանի և ուսուցիչների ուղեկցությամբ: Աշակերտներն առաջին անգամ են Հայաստանում և այցը կրում է ճանաչողական բնույթ:
Ողջունելով հյուրերին և զրուցելով աշակերտների հետ` նախարար Հ. Հակոբյանը համառոտ ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության նպատակներն ու խնդիրները: Աշակերտներին մաղթելով ուսման մեջ և ապագա բոլոր ձեռնարկներում մեծ հաջողություններ` նախարարը հորդորեց մշտապես հավատարիմ մնալ հայկական ազգային արժեքներին և նպաստել Հայրենիքի ամրապնդմանն ու հզորացմանը:
Հ. Սեփեդջյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Ներկայացնելով վարժարանը` նա մասնավորապես կարևորեց այն, որ իրենց մոտ ուսանում են նաև ազգությամբ ոչ հայ աշակերտներ:
Վարժարանի աշակերտները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան