Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ:
«Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար:
Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ և արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործում», ասված է ուղերձում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն