Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը Արմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է․ Ռոգան Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից «Դու Հայաստանում ես, այ տղա»․Գոհար Ավետիսյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Մահացել է Մանկավարժական համալսարանի մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Ոսկանյանը ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ Նուռնուս բնակավայրում. այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը 

Ռեպրեսիան ու «Մաշտոց-Կոմիտաս» նախագծի տապալման առեղծվածը. Հետք (տեսանյութ)

Հասարակություն

Կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը չի կայանա Մշակույթի նախարարության հետ չհամաձայնեցնելու համար։ Վերջին շրջանում շատ ծանոթ ձեւակերպմամբ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել է սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում նախատեսված համերգի կայացումը։

Համերգի կազմակերպչական հարցերով զբաղվում էր «Շարմ Հոլդինգ» ընկերությունը։ Ինչպես «Հետքի» հետ զրույցում պատմեց Վահան Արծրունին, համերգից ընդամենը 3 օր առաջ հոլդինգի ներկայացուցիչն իրեն հայտնել է, որ համերգը տեղի չի ունենա։ Իսկ դրանից մեկ օր առաջ շատ խորհրդավոր հեռախոսազանգ է եղել ՊՈԱԿ-ից՝ Արծրունուն եւ «Շարմին»։

Ծրագրում «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» շարքն էր՝ Մեսրոպ Մաշտոցի V-րդ դարի շարականներ, Արծրունու գործիքավորմամբ, ինչպես նաեւ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը` գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտությունը Վահան Արծրունունն է։

Արծրունու պատմածը

Վահան Արծրունին «Հետքի» հետ զրույցում ներկայացրեց համերգի նախապատմության եւ մասնավորապես Մշակույթի նախարարության հետ առնչվելու իր անհաջող փորձի մասին։ Պարզվում է, մինչ սեպտեմբերի 25-ը տեղի են ունեցել իրար հաջորդող դեպքեր, որոնք կոմպոզիտորը համարում է առեղծվածային։

«Խոսքը գնում է մի ծրագրի մասին, որը 30 տարվա աշխատանքի արդյունք է։

Այս համերգը խորհրդանշական էր նրանով, որ մենք պետք է նշեինք «Կոմիտաս․ 10 հայտնություն» ձայնասկավառակի 15-ամյակը, եւ մաշտոցյան շարքի առաջ պաշտոնական պրեմիերան պետք է կայանար Զվարթնոցում։ Այսինքն շատ հանդիսավոր, իմ ստեղծագործական կյանքում բացառիկ նշանակություն ունեցող երեւույթ էր։

Մասնակցում են Հայաստանի լավագույն ուժերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորներից Վարդուհի Մինասյանը, Հասմիկ Բաղդասարյանը, որը համաշխարհային կարգի երգչուհի է, ինչպես նաեւ փողային նվագարանների կազմ՝ Ֆիլհարմոնիկից։

Ինչու՞ Զվարթնոց։ Երեւի կհիշեք, որ ես բարձրացրի իմ ձայնը 2014 թվականին Զվարթնոցում տեղի ունեցած սրբապղծության հետ կապված, երբ «Տրոյկա դիալոգն» այդտեղ հարսանիք էր կազմակերպել։ Այդտեղ մինչեւ առավոտ քեֆ-ուրախություն էր գնում։ Դա, իմ գնահատաանով, խոնարհված տաճարի սրբապղծություն էր։

Եվ իմ իմացաբանական նպատակներից էր Մաշտոցի այս շարականներով մաքրել այդ սրբապղծությունը։ Ընդ որում` հատուկ նշել ենք, որ համերգը տեղի է ունենալու ոչ թե տաճարի ներսում, այլ՝ տարածքում։ Այսինքն Զվարթնոցն՝ իր խոնարհված վիճակում, այդ փլատակները պետք է ընդամենը լինեին բնական դեկորացիա։

Երբ ինքս ինձ համար ձեւավորեցի նպատակն ու գաղափարը, դիմեցի բազմաթիվ կազմակերպությունների։ Եվ միայն ՀԲԸՄ-ն արձագանքեց։ Միության դահլիճում հուլիսի 3-ին տեղի ունեցավ նախագծի շնորհանդեսը, որից հետո Մշակույթի նախարարությունից, մասնավորապես՝ փոխնախարար Արեւ Սամուելյանից ստացա Զվարթնոցում համերգ ունենալու առաջարկը»։

Ամիրյանի առեղծվածը

«Բայց մինչ այդ տեղի էր ունեցել մեկ այլ միջադեպ։ Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը նախարարության որդեգրած քաղաքականությանը։ Ես երբեք չեմ թաքցրել դոտացիոն սիստեմին, երբ բյուջեն բաշխվում է հաստիքային կազմակերպությունների միջեւ, եւ լրիվ անտեսվում է ազատ արվեստի դաշտը։ Իմ բոլոր մտահոգությունները, քննադատությունները դեռեւս Հասմիկ Պողոսյանի օրոք կապված էին այդ չարաշահումների, վերաբաշխումների, բյուջե փախցնելու հետ։

Երբ նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը, համակրանքից բացի այլ վերաբերմունք չկար, եւ շատ արվեստագետներ հույս ունեինք, որ փոփոխություններ կլինեն։ Ու ես առաջին անգամ որոշեցի առնչություն ունենալ նախարարության հետ։ Նախաձեռնեցի ֆյուժն երաժշտության համերգ։

Դիմեցինք Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տնօրինություն, եւ մեզ բացատրեցին, որ Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ փոխվել են դահլիճի վարձակալության սակագները։ Օրինակ` Կամերային երաժշտության տան դահլիճի վարձակալության գումարը 106 հազար դրամից դարձել է 250 հազար դրամ։

Որպեսզի դահլիճը տրամադրվի նվազագույն գումարով, մենք, ըստ նոր կարգի, պետք է դիմենք նախարարին։ Եվ ես իմ կյանքում առաջին անգամ նամակ եմ գրում մշակույթի նախարարին, գրում եմ, որ մենք նման համերգ ենք նախաձեռնում, ֆինանսավորում չենք ուզում, պարզապես որպեսզի մեր հանդիսատեսին տոմսի իրատեսական գին առաջարկենք, խնդրում եմ նվազեցնել դահլիճի վարձակալության գումարը։

Ես մի քանի անգամ զանգահարում եմ, հետաքրքրվում պատասխանի վերաբերյալ։ Ու սկսվում է առեղծվածային մի պատմություն։ Ինձ մեկ ամիս շարունակ ասում են, որ նամակն ընթացքի մեջ է, եւ մեկ ամիս անց՝ որ հարցը դրական լուծում է ստացել, նամակն ուղարկել են փոստով։

Համերգը պետք է նշանակվեր հուլիսի 11-ին, իսկ նամակի պատասխանը ստանում եմ առձեռն, անձամբ գնալով նախարարություն, արդեն հուլիսի 18-ին։ Այսինքն՝ թղթի վրա դրական պատասխան է, բայց ըստ էության՝ համերգի տապալում։ Որովհետեւ այս դեպքում համերգասրահի տնօրինությունը իրավունք չուներ դահլիճ տրամադրելու։ Այդ նամակը նախարարությունը ըստ էության չի էլ ուղարկել»։

Սամուելյանի առեղծվածը
«Նույն օրը՝ հուլիսի 18-ին, ինձ զանգահարում է փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ առաջարկում համերգ կազմակերպել Զվարթնոց տաճարում, ինչի մասին վերեւում արդեն խոսեցի։ Խորհրդակցություն տեղի ունեցավ, նա հանձնարարականներ տվեց տարբեր մասնագետների, մենք երկու անգամ հանդիպել ենք, իրենց ֆինանսական բաժնի հետ բյուջե ենք կազմել, այսինքն՝ աշխատանքը գնաց, մինչեւ որ Սամուելյանի հետ պետք է տեղի ունենար հերթական հանիպումը` քննարկելու համար տեխնիկական հարցեր։ Նա խորհրդակցություն է նշանակում մի օրվա համար, երբ ինքը Հայաստանում չէր։ Երբ ես փոխնախարարին գրում եմ՝ էս ի՞նչ խնդիր է, պատասխանում է՝ ես կկապվեմ Ձեզ հետ։ Մինչեւ հիմա կապ չի հաստատել։ Դա հուլիս ամիսն էր։

Բնականաբար ես փորձում եմ այլ գործընկեր ճարել` հասկանալով, որ իրենց հետ համերգը չի կայանա։ Ես սկսում եմ բանակցել «Շարմի» հետ, որը նույնպես հետաքրքրված էր համերգով։ Մենք պայմանավորվում ենք նվագախմբի, սոլիստների հետ, նշանակում ենք համերգի օրը եւ սկսում գովազդային փուլը։ Ամեն ինչ նորմալ է ընթանում, մինչեւ սեպտեմբերի 25-ին ինձ զանգում են նախարարության ինչ որ ՊՈԱԿ-ից եւ ասում՝ դուք մեր տարածքում համերգ եք կազմակերպում։ Ես ասում եմ, որ պատասխանատու եմ միայն ստեղծագործական մասի համար եւ հորդորում եմ մնացած հարցերով դիմել «Շարմին»։

Սեպտեմբերի 26-ին հանդիպում եմ «Շարմի» ներկայացուցչի հետ, եւ ինձ ասում են, որ համերգը հանվում է»։

Վահան Արծրունին առայժմ չի շտապում տեղի ունեցածին քաղաքական ենթատեքստ տալ։ Նա դեռ սպասում է պարզաբանումների։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիմ Քարդաշյանը օգնել է մահապատժի դատապարտված նախկին կալանավորին ազատ արձակվելՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերԻնչպես է չինական զենքը հայտնվել Ուկրաինայում․ ԶԼՄԳերմանիայում ուկրաինացի է ձերբակալվել՝ օտարերկրյա հետախուզական գործակալության համար աշխատելու կասկածանքովԹրամփը խոսել է Կիմ Չեն Ընի հետ շփումների մասինԹրամփը կողմ է արտահայտվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ ապամիջուկայնացմանըԵրևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Լուկաշենկոն խնդրել է Թրամփին երկու բան փոխանցելԱրմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է․ Ռոգան Նուռնուս գյուղում հրդեհ է բռնկվելՀայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր Շտայնմայերը Նորմանդական գործընթացում հստակ ցույց տվեց՝ կարելի է արդյոք իրեն վստահել․ ԼավրովՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Լավրովը խոսել է BRICS-ի նկատմամբ տարբեր երկրների հետաքրքրության մասինՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ Կինը հայտնել է, որ Մետրոպոլիտենում իրեն ձերբակալում են՝ ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար․ Ռուբեն Մելիքյան Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Հանցագործության մասին հեռախոսազանգով հաղորդում ներկայացրեցի Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ․ Անի ԳևորգյանԴժվարանում եմ ընկալել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ Չինաստանի նկատմամբ պահանջները․ ԼավրովՄԱԿ-ում «թունավոր մթնոլորտ» է․ Politico«Դու Հայաստանում ես, այ տղա»․Գոհար Ավետիսյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունիցԼուկաշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՄահացել է Մանկավարժական համալսարանի մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Ոսկանյանը ԱՄԷ-ն մինչև տարեվերջ Հորմուզը շրջանցող նոր նավթամուղ կկառուցիԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանելՉի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան․ տեսանյութ Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցությունների, բայց չի վազելու նրա հետևից և չի աղաչելու նրան․ Լավրով ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ (տեսանյութ)Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիՆախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. Ալեն Սիմոնյան Իրանը պատրաստ է քննարկել հարստացված ուրանի արտահանումը Ռուսաստան․ ԱԳՆՈչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով Հրդեհ Նուռնուս բնակավայրում. այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր Հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը՝ իշխող ուժի հաղթանակ «նկարելու» դեպքում․ Ռուբեն ՄելիքյանՈւկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրաՖինլանդիայի նախագահը գնահատել է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունըԱնդրեյ Երմակի համար ամբողջությամբ վճարվել է բազմամիլիոն գրավըԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը Վան Ին Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները անվանել է աշխարհի ամենաբարդը Միայն ուժեղ Ուկրաինան կարող է կանգնեցնել Ռուսաստանին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՌյուտեՍուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են խորհրդակցություններ Եվրամիությունում անօրինական միգրացիան կտրուկ նվազել է«Օրենքով գող» է կալանավորվել. ըստ ՔԿ–ի՝ հարկադրել է ՔՊ–ին չընտրելՌուսաստանին ու Հայաստանին միավորող մարդկային կապերը խորն են, շատ լուրջ և շատ վաղեմի. Օվերչուկ
Ամենադիտված