Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial Times Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան 

«Ժամանակ». «Չլինի՞ թե բարկացնում ես». Ռուսաստանի հարցը՝ Հայաստանին

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես եւ սպասվում էր, մերժել է «Ելք» դաշինքի առաջարկը՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության դրականն ու բացասականը ուսումնասիրելու համար խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Բնականաբար, խորհրդարանի մեծամասնության համար առավել քան մերժելի է դաշինքի հայտարարության նախագիծը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին էր, եւ որը ներկայացվում էր խորհրդարանի ընդունմանը: Ավելին, իշխող մեծամասնությունը ոչ միայն պարզապես մերժեց «Ելք»-ի նախաձեռնությունը, այլեւ գործնականում այն վերածեց ԵՏՄ-ին Հայաստանի հավատարմության երդման՝ գրեթե բոլոր հնարավոր ու անհնար, հիմնավոր ու անհիմն, տրամաբանված եւ անհեթեթ հնարքներով փորձելով հավաստիացնել մի բան՝ Հայաստանն այլընտրանք չունի:

Իսկ կա՞ր «Ելք»-ի նախաձեռնության հանդեպ վերաբերմունքի այլընտրանք, կարո՞ղ էր խորհրդարանի մեծամասնությունը նախաձեռնությանը վերաբերվել այլ կերպ, ասենք՝ մերժել հայտարարության նախագիծը, բայց ընդունել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Կարող էր՝ իհարկե, բայց չգնաց այդ քայլին: Իսկ ի՞նչն էր պատճառը, չէ՞ որ այդպիսով Հայաստանը կկարողանար նաեւ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ ամրացնել, այսպես ասած, իր ձայնը ԵՏՄ-ում եւ փորձել այդպիսով հասնել այդ կառույցի ներսում տեղի ունեցող քննարկումներում իր համար շահեկան դիրքերի: Առավել եւս, որ հոկտեմբերին Երեւանում նախատեսվում է ԵՏՄ վարչապետների հավաք:

Սակայն այստեղ ըստ ամենայնի առավել կարեւոր նշանակություն է ստանում ոչ թե հոկտեմբերին նախատեսվողը, այլ այն, ինչ նախատեսվում է նոյեմբերին, եւ ոչ թե Հայաստանում, այլ Բրյուսելում: Խոսքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասին է, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որն առանց ավելորդ աղմուկի ստորագրվեց մարտին: Այդ նախագծին ընդառաջ՝ պաշտոնական Երեւանն ըստ ամենայնի փորձում է առավելագույնս խաղաղ պահել Ռուսաստանի տեսադաշտը՝ վերջին գիշերը որեւէ անցանկալի զանգից խուսափելու համար:

Մի կողմից՝ սա, իհարկե, հասկանալի տրամաբանություն է, մյուս կողմից, սակայն, առկա է մեկ այլ հարց կամ ռիսկ: Բանն այն է, որ մինչեւ նոյեմբեր այդօրինակ զգուշավորությունից կարող է օգտվել Ռուսաստանը եւ Հայաստանին ներկայացնել, այսպես ասած, ոչ մեծ, բայց կարեւոր մանրուք հանդիսացող պահանջներ, որոնք Երեւանը չմերժի հենց նույն նկատառումից ելնելով՝ հանկարծ Ռուսաստանին չտալ դժգոհության որեւէ առիթ եւ չստեղծել բացասական նախատրամադրվածություն, որը կանդրադառնա Հայաստան-ԵՄ համաձայնագրի վրա:

Ընդ որում, այդ պահանջները կամ պայմանները, կամ առայժմ, այսպես ասած, չակերտավոր առաջարկները Հայաստանին կարող են ներկայացվել առայժմ կուլիսային մակարդակում՝ դրա դիմաց գոնե առայժմ ակնկալելով ընդամենը բանավոր քաղաքական խոստումներ:

Եվ այդ իմաստով ուշագրավ է դառնում Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարի այցը Հայաստան, նաեւ հոկտեմբերին ԵՏՄ հավաքի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդեւի այցը Հայաստան: Այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի նախանոյեմբերյան կեցվածքը լինելով լիովին տրամաբանական, հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը, մյուս կողմից՝ շատ է հիշեցնում «Տերն ու ծառան» հայտնի հեքիաթի դրվագը, իհարկե՝ հակառակ տրամաբանությամբ՝ «Չլինի՞ թե բարկանում ես» ծառայի հարցի փոխարեն հնչում է՝ «Չլինի՞ թե բարկացնում ես» Ռուսաստանի հարցը:

Այստեղ է, որ հանգում ենք Հայաստանի եվրաինտեգրացիոն հեռանկարի գլխավոր ռիսկին, որն ամենեւին Ռուսաստանը չէ: Ռուսաստանը մեծ հաշվով այդ հարցում հետեւանք է, իսկ գլխավոր ռիսկն այն է, որ ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանը 25 տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով, որը կառուցված կլիներ եվրաատլանտյան գաղափարական-քաղաքական հենքի վրա եւ թեկուզ այդպես էլ եկած չլիներ իշխանության, բայց ձեւավորած լիներ Հայաստանի քաղաքական հավասարակշռության եւ ինքնիշխանության ներուժի մի շատ կարեւոր բաղադրիչ, որը Հայաստանին թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաեւ բարկանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողություն
Ամենադիտված