Ո՞նց անենք՝ տարեցներն էլ աշխատեն
Տեսանյութեր
Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերբերում էր տարեցներին ու նրանց խնդիրներին:
Մասնավորապես, Կարեն Կարապետյանը նշեց, որ 1992 թվականին ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը սահմանել է տարեցների միջազգային օր և այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ եւ ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում. «Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը` հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց՝ աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություններ՝ այլընտրանքային ծառայությունների, ինչպես օրինակ` ցերեկային կենտրոններ և տնային խնամք համակարգի ներդրման ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը