Գյումրիում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 31-ամյա Տարոն Մարգարյանը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իր վարած Mercedes մակնիշի 08 AA 818 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Գառնիկ Անտոնյանին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Գյումրիի բաժին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում