«Բավարիա»-ի նախագահը մեկնաբանել է Անչելոտիի պաշտոնանկությունը
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է ակումբի ղեկավարության որոշումը՝ Կառլո Անչելոտիին պաշտոնանկ անելու վերաբերյալ:
Անչելոտին պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած 3:0 հաշվով պարտությունից հետո:
«Եթե դու մարզիչ ես, ապա իրավբունք չունես փչացնել հարաբերությունները առաջատար խաղացողների հետ:
Վերջին հինգ օրերի ընթացքում Անչելոտին վերջնականապես խզեց հարաբերությունները «Բավարիա»-ի հինգ ֆուտբոլիստի հետ», — ասել է Հյոնեսը:
Bild-ը նշում է, որ խոսքը Մատս Հումելսի, Ժերոմ Բոատենգի, Ֆրանկ Ռիբերիի, Արյեն Ռոբենի և Կինգսլի Կոմանի մասին է: Նրանցից ոչ մեկը չէր ընդգրկվել ՊՍԺ-ի դեմ խաղի մեկնարկային կազմում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը