ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնականին
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական: Քվեարկությունը տեղի է ունեցել նիստի ավարտին պարզեցված ընթացակարգով:
Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնը հանգուցային է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում Ռուսաստանի եւ Եվրոպայի նկատմամբ քաղաքական ուղեգծի պլանավորման տեսակետից: Նախկին վարչակարգի օրոք Պետդեպարտամենտում այս պաշտոնն զբաղեցնում էր Վիկտորյա Նուլանդը: Միթչելը մինչ այդ աշխատել է որպես Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն:
Միթչելը պնդում է ՆԱՏՕ-ի գերակա դերը եվրատլանտյան համերաշխության ապահովման գործում եւ գտնում է, որ դաշինքում կարեւոր դեր են խաղում Արեւելյան Եվրոպայի երկրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)