Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը» Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է 

Հաջորդ քննարկման բանախոսները թաղային հեղինակությունները կլինեն

Վերլուծական

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայասատանի Հանրապետությունում՝ հասարակական կարծիքի ձևավորման և արտահայտման մեջ մեծ նշանակություն ունեն  հասարակական կազմակերպությունները։ ՀՀ-ում, սակայն,  վաղուց արդեն հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը կորցրել է այդ նշանակությունը, և հկ-ները դարձել են գումար վաստակելու միջոց ու կորցրել հասարակության վստահությունը։ Այդուհանդերձ, ՀՀ-ում  գործում են հկ-ներ, որոնք դեռևս կարողանում են որոշակի ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձևավորման վրա։

Այդպիսի հկ-ներից է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը հայտնի դարձավ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բավականին հաջող դիտորդական առաքելություն իրականացնելուց հետո հասարակական կազմակերպությանը հաջողվեց հրապարակել ընտրակեղծիքներով զբաղված տնօրենների անունները։ Այս քայլը բավական էր, որպեսզի Դանիել Իոաննիսյանն, իր հկ-ով, մտներ ժողովրդի աչքը։ Գրեթե բոլոր իշխանական և ոչ իշխանական ուժերն այս քայլը բացասաբար դիտարկեցին, օրինազանցության մեղադրանքներ ուղղեցին Իոաննիսյանի հասցեին, սակայն նրա՝ հանդուգն ու հնարամիտ հասարակական գործիչի իմիջն արդեն ձևավավորված էր։ Դա գիտակցում էին նաև իշխանության ներկայացուցիչները, հետևաբար, պատահական չէր բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներին նրա մասնակցությունը։ Վերջերս քաղաքական ամենահայտնի քննարկումը վերաբերում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացին։ Եվ հատկանշականն այն է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որը որոշիչ դեր է խաղում գործընթացում, նույնքան լուսաբանվեց հեռուստատեսությամբ, որքան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված հանրային քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ խմբակցությունների պատգամավորներ, անհամեմատ ավելի մեծ թվով անհատներ ու լրագրողներ։ Եվ արդյունքում՝ քննարկումը պաշտպանեց  հանրապետական դիրքորոշումը, որն է՝ Հայաստանը ԵՏՄ-ից բացի ուրիշ ճանապարհ չունի միջազգային հարաբերություններում։

Հանրապետական կուսակցությունը ևս մեկ անգամ  ապացուցեց, որ ինչպես լռեցնելն է ստացվում իր մոտ, այնպես էլ խոսեցնելը։ Եվ ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական բոլոր ուժերն անխտիր՝ վայելում են հասարակության անվստահությունը,  Հանրապետական կուսակցությունը  նորից գտել է միջոց՝ շեղելու հասարակության ուշադրությունը մի շարք արմատացած խնդիրներից։

Ու այս անգամ կարծես իշխանությունները լուրջ են տրամադրված։ Հենց այսօր Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ անց է կացվել քննարկում՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որին ներկա են գտնվել տարբեր հասարակական կազմակերպություններ։ Հասարակական կազմակերպությունների դերի բարձրացումը միայն հայ ժողովրդի շահերից է բխում, սակայն իրադարձությունների հերթականությունը բերում է այն եզրակացության, որ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական մասշտաբի քննարկումներում, ուղղված է ոչ թե հանրության մոտ  սեփական վարկանիշի ու վստահության բարձրացմանը, այլ՝ Հանրապետական կուսակցության։

Եթե իշխանություններն այս ռեսուրսն էլ սպառեն, ժողովրդի մոտ քիչ թե շատ հավատ կմնա միայն թաղային հեղինակությունների նկատմամբ։ Միգուցե հաջորդ կլոր սեղան-քննարկման բանախոսները հենց նրա՞նք լինեն։

Վաչիկ Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերըԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը
Ամենադիտված