Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Արտաքին Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: 

Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են ԱՄԷ-ի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները:

Նշելով, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Ծոցի տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որտեղ շատ լավ ճանաչում են հայերին և նրանց գործարար ունակությունները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, իսկ տնտեսական հարաբերութունների բնագավառում քաղաքական երկխոսությունն ունի վճռական նշանակություն: Ինքնին քաղաքական երկխոսությունը չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման, բայց համապատասխան աշխատանքի պարագայում ներուժն ուղղակի շատ է մեծանում: Իհարկե, մենք հստակ պետք է նշենք այն հաջողությունները, որ ունեցանք Էմիրությունների հետ մեր հարաբերությունների վերջին երկու տարիների ընթացքում, և 2017թ. արդյունքները՝ գոնե հունվար-հուլիս ամիսների համեմատությունն անցած տարվա հունվար-հուլիսի առևտրաշրջանառության հետ, մեզ ուղղակի լավատեսություն են ներշնչում. այդ ծավալն ավելացել է 2.5 անգամ: Մեծ հնարավորություններ կան համագործակցելու արդյունաբերության, ոսկերչության և հատկապես սննդի արտադրության ոլորտներում: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ ներուժ ունենք զբոսաշրջությունը զարգացնելու: Տեսեք՝ մենք վերացրեցինք մուտքի արտոնագրի պահանջը ԱՄԷ քաղաքացիների համար և ունենք երկու էմիրաթական ընկերություններ, որոնք կանոնավոր թռիչքներ են իրականացնում: Պետք է նկատել, որ տոմսերի արժեքը ևս ընկալելի և ընդունելի է: Այս տարի Հայաստան են այցելել տասը հազար ֆիլիպինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր աշխատում են Էմիրաթներում: Մենք ուղղակի հնարավորություն ունենք հարյուր հազարավոր այդպիսի զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս հնարավորություններն օգտագործենք: 

Ես կարևորում եմ ս.թ. մարտին անցկացված մեր ներդրումային համաժողովը Աբու Դաբիում և կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական: Այո՛, մենք պետք է ջանքեր գործադրենք Հայաստանը ներկայացնելու այնտեղ, մենք նաև պարտավոր ենք մասնակցել այնտեղ անցկացվող խոշոր միջոցառումներին: Սրանք ուղղակի պարտադիր և նվազագույն պայմաններն են, որ մեզ հնարավորություն կտան ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները Էմիրաթների հետ: Ես ուզում եմ, որ բոլորս հստակ գիտակցենք՝ Էմիրաթները սոսկ մի պետություն չէ, որի հետ մենք ցանկանում ենք հարաբերություններ խորացնել: Էմիրաթները այն պետությունն է, որը Ծոցի երկրների համար ունի շատ մեծ նշանակություն: Այսինքն՝ էմիրաթները սնում են նաև բազմաթիվ շուկաներ այդ երկրներում: Սա մի հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ էմիրաթցիները շատ բարձր են գնահատում Հայաստանի հնարավորությունները՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք մեկ-մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկել, եռապատկել մեր ապրանքաշրջանառությունը: 

Հույս ունեմ, որ տեսանելի ապագայում մենք դարձյալ կունենանք բարձր մակարդակի երկխոսություն՝ լինի դա Հայաստանում, թե Էմիրաթներում, քանի որ և՛ գործարար աշխարհում, և՛ քաղաքական ղեկավարության մոտ կա այդ պատրաստակամությունը: Մենք ունենք այդ հնարավորությունները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության արդյունքներով շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենադիտված