Գերմանուհուն ընկերոջ աչքի առաջ բռնաբարած փախստականն իր «զոհին» մարմնավաճառ է անվանել
Հասարակություն
Գերմանիայի Բոնն քաղաքում Էրիկ անունով Գանայից փախստականը, որն ամիսներ առաջ բռնաբարել էր 23-ամյա աղջկա՝ նրա ընկերոջ աչքի առաջ, գերմանուհուն «մարմնավաճառ» է անվանել: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլին: 26-ամյա երիտասարդը և նրա 23-ամյա ընկերուհին որոշել են բնության գիրկ գնալ: Նրանք գիշերել են վրանում, որտեղ անսպասելիորեն ներխուժել է փախստականը: 31-ամյա տղամարդը զույգից վերցրել է 120 եվրո արժողությամբ դինամիկ:
Այնուհետև նա սպառնացել է իր հետ բերած սղոցով և բռնաբարել աղջկան՝ նրա ընկերոջը ստիպելով դիտել տեղի ունեցածը: Ընդ որում՝ այդ ընթացքում սղոցը եղել է նրա մոտ: Այնուհետև տղամարդը փախուստի է դիմել:
Նշվում է, որ տուժածները ոստիկանություն են դիմել, որտեղ կազմվել է կասկածյալի ֆոտոռոբոտը: Մի քանի օր անց նա ձերբակալվել է, և ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ տղամարդը սեռական կապ է ունեցել աղջկա հետ:
Դատի ժամանակ Էրիկը հերքել է իր մեղքը և հայտնել, որ բռնաբարվածը մարմնավաճառ է՝ չբերելով որևէ փաստարկ և «կեղտոտ խոզեր» անվանելով «բոլորին, ովքեր օգնում են աղջկան խաբել»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը