Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կարեն Կարապետյանը կորցնում է վերահսկողությունը...

Վերլուծական
Վերջին օրերին կառավարությունն ակնհայտ ցայտնոտային վիճակում է հայտնվել: Որպեսզի ցույց տա, որ անցած մեկ տարում լավ է աշխատել ու արդյունքներ է գրանցել, նախարարներին հանձնարարվել է ժամանակացույցով օրը մեկը ասուլիս հրավիրել ու ներկայացնել կատարվածը: Անցած շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանի կառավարության երկու նախարար, եթե չասենք սաբոտաժի ենթարկեցին վարչապետի խոստումները և արդեն իսկ արված գործերը, ապա առնվազն լուրջ մեսիջ հղեցին հանրությանը, որ Կարապետյանի կաբինետում արշալույսները այնքան էլ խաղաղ չեն: Նախ Վ. Արամյանը հայտարարեց, թե մինչև տարեվերջ կունենանք 4.3 տոկոս աճ: Հիշեցնենք, որ հունիս ամսին վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, թե իրենց առաջնային թիրախներից է տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ միջին հաշվով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսի չափով: Բայց եթե Վ. Արամյանը հիմա ավելի ցածր թվի մասին է խոսում, նշանակում է այդ շեմի ապահովումը վտանգված է իր բոլոր հետևանքներով:
 
Դա առաջին հերթին նշանակում է, որ վտանգված է հարկային եկամուտների հավաքագրումը: Վ. Արամյանը նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 58.8 տոկոսի: Եվ եթե ՀՀ պարտքը շարունակի իր վարքագիծը, այսինքն՝ նման արագ տեմպերով աճի, ապա միջազգային կառույցների և օտարերկրյա ներդրողների արձագանքը բացասական կլինի: Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Կարեն Կարապետյանը պարծենում էր տարածաշրջանում Հայաստանի արձանագրած լավագույն արդյունքներով, այնպես որ իր նախարարի բերած թվերը և կանխատեսումները սառը ցնցուղ էին այդ թվում վարչապետի համար: Սակայն այստեղ զարմանալու որևէ առիթ չկա, Արամյանը կառավարությունում համարվում է նախագահականի մարդը, քանի որ երկար տարիներ հանիսացել է Սերժ Սարգսյանի խորհրդականը: Գուցե հիմա՞ էլ Արամյանի ելույթը ասուլիսում պատահականություն չէր և նպատակ էր հետապնդում ցույց տալ Կարապետյանի խոսքի և գործի միջև առկա տարբերությունը:
 
Մյուս անակնկալը վարչապետին մատուցեց Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»: Նախարարը թիրախավորում է վարչապետի «գլխավոր հովանավոր», Հայաստանի ներդրողների ակումբի այսպես ասած առանցք՝ Սամվել Կարապետյանին: Այն, որ Ռոստոմյանի այս հայտարարությանը արձագանքեց միայն Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, խոսում է այն մասին, որ թե Սերժ Սարգսյանը, թե Գագիկ Ծառուկյանը համաձայն են Ռոստոմյանի այս խոսքերի հետ:
 
Եթե մինչ այժմ խոսում էինք այն մասին, որ վարչապետը չունի քաղաքական հենարան ԱԺ-ում, ապա արդեն իսկ պարզ է՝ նա կորցրել է վերահսկողությունը նաև սեփական կաբինետի հանդեպ: Կարապետյանը մինչ այժմ միայն ՀՅԴ-ից էր սպասում նման հարվածների, մինչդեռ ամենաուժեղ հարվածը ստացավ հենց իր թիմակիցներից: Եթե 2018-ին Կարեն Կարապետյանին հաջողվի մնալ վարչապետի պաշտոնում, ակնհայտ է որ նա նախ և առաջ մի շարք խնդիրներ պետք է լուծի՝ այն է ձերբազատվի ՀՅԴ-ից ու մի շարք անցանկալի նախարարներից: Նա ՀՀԿ-ում չունի համախոհների ուժեղ բանակ, որոնք փորձեն նրան նորից առաջադրել այդ պաշտոնում: Նրա հիմնական աջակիցները Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրներն են, որոնք թեեւ ունեն ֆինանսական կապիտալ, բայց չեն հասցրել ստեղծել քաղաքական հենարան: Նրանք իրենց ֆինանսները Հայաստանում քաղաքական կապիտալի չեն վերածել, այդպիսով՝ չեն կարող լուրջ հենարան լինել վարչապետի համար: Անգամ վարչապետի պաշտոնում նրա ընտրությունը պատահական չէր, այդ հարցում էական էր եղել այն, որ նա, որպես թեկնածու, չի կարող մասնակցել 2017-ի ընտրություններին, քանի որ Հայաստանում մշտական բնակություն չի ունեցել: Հետեւաբար, պատահական չէ, որ նրան թույլ չի տրվում հենարան ստեղծել ՀՀԿ-ի ներսում: Որքան էլ հայտարարվեց, որ նրա հետ մեկտեղ ՀՀԿ-ին անդամակցել է 7000 մարդ, եկեք հասկանանք, որ դա ընդամենը քարոզչական տրյուկ էր: Եվ եթե անգամ դրանք ՀՀԿ-ի ռեալ հետեւորդները լինեն, միեւնույն է, չեն կարող որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, նա շարունակում է զրկված լինել հենարան ունենալու հնարավորությունից: Եվ նրա պաշտոնավարման շարունակությունը բացառապես կախված է լինելու Սերժ Սարգսյանի ցանկությունից:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված