Սինդի Քրոուֆորդն՝ Omega-ի խնջույքին
1990-ական թվականների ամենահայտնի սուպերմոդելներից մեկի՝ Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ 18-ամյա Փրեսլի Գերբերն ու 16-ամյա Կայա Գերբերը, նոր են մուտք գործել մոդելային ասպարեզ, բայց արդեն ստիպել են բոլորին խոսել իրենց մասին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Քրոուֆորդ-Գերբերներին կարելի է համարել նորաձևության առաջին ընտանիքը, որն անցած երեկո մասնակցել է հեղինակավոր Omega ժամագործական ընկերության կազմակերպած փարիզյան խնջույքին:
Պարբերականը գրում է, որ աստղային ընտանիքի բոլոր անդամները հիասքանչ տեսք են ունեցել, սակայն իրենց գեղեցկությամբ առանձնացել են Կայան ու նրա 51-ամյա մայրը: Աղբյուրը նկատում է, որ սկսնակ մոդելի ու աստղային մոր նմանությունն ուղղակի հնարավոր չէ չնկատել:
Իր նախկին հարցազրույցներից մեկում, դեռատի մոդելը խոստովանել է, որ մոր գեղեցկությունն ուղղակի ֆանտաստիկ է ու մրցակցությունից դուրս:
Նշենք, որ Սինդի Քրոուֆորդը տարիներ շարունակ Omega ընկերության գովազդային դեմքն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն