Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը 

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 2-ի համար

Այլ

Խոյ: Մի շտապեք աշխատանքի, ֆինանսների և կարիերայի հետ կապված որոշումներ կայացնել: Ձեզ հեշտ է մոլորեցնել: Դուք չափից ավելի եք վստահում մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Կարող են փողային վեճեր ծագել: Ընդ որում հատկապես այդպիսի վեճերում դուք հակված կլինեք զիջումների, թեև ցանկալի կլիներ, որ դուք կարողանայիք պնդել ձեր տեսակետը:

Օրը բարենպաստ է սիրելի մարդու հետ ռոմանտիկ հանդիպումների և շփումների համար: Խոյերն այսօր գրավիչ են, հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը նրանց հաճելի է: Ծանոթություններ հաստատելը հեշտ է, սակայն այսօր հաստատված հարաբերությունները միշտ չէ, որ կզարգանան այնպես, ինչպես դուք կկամենայիք;

Ցուլ: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այդ դեպքում դուք մեծ հաջողությունների կհասնեք, թեև ոչ առանց ջանքի: Մանրակրկիտ ձևով ընտրեք դաշնակիցներին՝ հնարավոր է նրանք օգնեն ձեզ հաղթահարել շատ խնդիրներ և հոգսեր: Գործնական հանդիպումները վատ չեն անցնում, բացառված չեն նաև առաջարկները, որնց ընդունելու դեպքում դուք առաջընթաց կունենաք կարիերայում կամ ավելի կամրապնդեք ձեր ֆինանսական վիճակը:

Ցավոք անձնական հարաբերություններում գերակշռում են բացասական միտումները, վեճերը ծագում են ավելի հաճախ, ոչ բոլոր Ցլերին է հաջողվում խուսափել սիրելի մարդկանց հետ կոնֆլիկտներից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի է սիրտ-անոթային համակարգը:

Երկվորյակ: Օրը դասավորվում է հաջող, նշանի շատ ներկայացուցիչներ շանս կունենան հասնելու հաջողությունների իրենց համար խիստ կարևոր գործերում: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ սեփական կարիերային առնչվող հարցեր քննարկելու համար: Այսօր դուք լավ տպավորություն եք թողնում մարդկանց վրա և այդ պատճառով էլ առանց մեծ դժվարությունների կհասնեք ձեր ուզածին:

Այն Երկվորյակները, ովքեր կորոշեն օրը տրամադրել սիրելի մարդու հետ շփումներին, դրական հույզերի պակաս չեն ունենա: Օրը հարմար է նաև ընտանեկան միջոցառումների, հյուրեր ընդունելու համար: Կարելի է փորձարարությամբ զբաղվել, որևէ նոր գործ ձեռնարկել: Այսօր դուք ամեն ինչում հաջողակ կլինեք:

Խեցգետին: Չարժե կարևոր գործ ձեռնարկել հատկապես օրվա առաջին կեսին: Դա օրվա այն ժամանակահատվածն է, երբ ոչինչ չի ստացվում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն անզորությունից ուղղակի կկախվեն: Խեցգետինները կկորցնեն կենսասիրությունն ու լավատեսությունը, բայց, բարեբախտաբար ոչ երկար ժամանակով: Նշանի ներկայացուցիչների կողքին միշտ կան մարդիկ, ովքեր կարող են բարձրացնել նրանց տրամադրությունը: Հնարավոր են նվերներ և հաճելի անակնկալներ:

Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Օրը հարմար է պարբերաբար սպորտով զբաղվելու, ճիշտ սնվելու, դիետա պահելու հետ կապված որոշումներ կայացնելու համար: Վատ սովորություններից հրաժարվելը դժվար չի լինի:

Առյուծ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր բոլոր ձեռնարկները հաջողված են, դուք հաջողության եք հասնում, նույնիսկ երբ ոչ ոք չի հավատում սկսած գործի հաջողությանը: Կարիք չկա ժամանակ վատնել դաշնակիցներ որոնելու վրա: Դուք միայնակ էլ ամեն ինչ հաղթահարւմ եք: Հնարավոր են փողային մուտքեր:

Սիրահարված Առյուծներին հաճելի օր է սպասվում: Սիրելիի հետ փոխըմբռնումները լիակատար են: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր այսօր որոշում կնդունեն ամուսնության կամ համատեղ կյանքի առաջարկ անել սիրելի մարդուն, երբեք չեն զղջա դրա համար:

Կույս: Ոչնչով աչքի չընկնող, բայց, այնուամենայնիվ, բավականին լավ օր է: Շատ Կույսեր կկարողանան լուծել դժվարին մասնագիտական խնդիրներ, լեզու կգտնեն իրենց այն գործընկերների հետ, որոնց հետ նախկինում դժվար էին հարաբերվում: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի թանկագին մարդւ մասին կարևոր լուրով:

Բարենպաստ օր է ընտանեկան, տնային գործերի, բնակարանը կարգի բերելու համար: Շփումները մտերիմների հետ հրաշալի են, նրանք հաճույքով պաշտպանոմ են ձեր գաղափարներն ու ձեռնարկները: Ֆինանսական պատկերը հաստատուն է՝ մուտքեր չեն սպասվում, բայց և ծախսերը մեծ չեն:

Կշեռք: Բարենպաստ օր է նոր, այդ թվում նաև պատասխանատու և կարևոր գործեր ձեռնարկելու համար: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կորոշեն հիմնովին փոխել իրենց կյանքը դեպի լավը, կհասնեն դրան: Հաջողություն է սպասվում այն Կշեռքներին, ովքեր այսօր խոշոր գործարքներ կկնքեն կամ դուրս կգան նոր աշխատանքի:

Անձնական հարաբերություններում նույնպես մեծ է դրական միտումների ազդեցությունը, ինչը խոստումնալից կդարձնի օրը հատկապես իրենց երկրորդ կեսին փնտրող Կշեռքների համար: Նրանք կարող են հույս ունենալ նոր ծանոթությունների: Բայց և նրանք, ովքեր արդեն կապված են ռոմանտիկ կապերով հիասթափվելու առիթ չեն ունենա:

Կարիճ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեզ կհաջողվի անել ամեն ինչ, ամեն ինչ կստացվի գերազանց: Հնարավոր են ստեղծագործական հաջողություններ: նախկինում մյուսների կողմից չնկատված ձեր տաղանդներն այսօր նկատելի կլինեն բոլորի համար: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների և բանակցությունների համար:

Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը ոչ միայն ձեր առօրյան հաճելիորեն բազմազան կդարձնի ու ձեզ հաճելի զգացումներ կպարգևի, այլև նշանակալիորեն դեպի լավը կփոխի ձեր կյանքը: Այսօր ձեզ համար հեշտ է հաղթահարել սիրելի մարդու հետ հարաբերություններում մինչ այս եղած բոլոր տարաձայնությունները:

Աղեղնավոր: Բարենպաստ օր է բազմաթիվ առումներով: Դուքգոհ եք մասնագիտության ոլորտում դեպքերի ընթացքից: Ձեր հակառակորդները զինաթափ են, և դուք վերջապես ստանում եք գործելու այն ազատությունը, որի մասին վաղուց եք երազել: Հնարավոր է վերելք կարիերայի սանդուղքով: Նույնիսկ այն Աղեղնավորները, ովքեր երբեք չեն մտածել այդպիսի վերելքների մասին, կամրապնդեն իրենվց մասնագիտական դիրքերը:

Անձնական կյանքում գերակշռում են դրական միտումները: Օրը հաջող է դասավորվում ձեզ համար, դուք անում եք ամեն ինչ, որպեսզի բացառապես դրական լիցքեր փոխանցեք ձեր մտերիմներին: Կենսական ներուժը մեծ է, առողջական խնդիրները՝ քիչ հավանական:

Այծեղջյուր: Վատ օր չէ աշխատանքի համար, այդ թվում և նստակյացություն և մանրուքների վրա մեծ ուշադրություն պահանջող աշխատանքի: Թե ձեր և թե շրջապատի մարդկանց հանդեպ դուք պահանջկոտ եք: Դա ոչ բոլորին է հաճելի, այդ պատճառով էլ ոմանք կաշխատեն ձեզ հետ գործ չունենալ: Կարող են վեճեր ծագել: Հնարավոր են ֆինանսակն կորուստներ, անսպասելի ծախսեր:

Մտերիմների հետ տարաձայնությունների պատճառ կարող են դառնալ աննշան դիպվածները: Դուք աշխատում եք վերահսկել ձեր հուզմունքը, բայց դա միշտ չէ, որ հաջողվում է: Ինքնազգացողությունը անթերի չէ, կարող են զգացնել տալ քրոնիկ հիվանդությունները:

Ջրհոս: Աշխատեք լինել շատ համբերատար. ձգտելով հասնել ուզածին շատ արագ՝ դուք թույլ կտաք սխալ սխսլի հետևից: Աժե լսել փորձառու մարդկանց և ավագ գործընկերների խորհուրդները, որովհետև սեփական գիտելիքներն այսօր կարող են և չբավականացնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարել, հատկապես՝ նախկինում չծրագրավորված:

Ջրհոսներն այսօր դյուրագրգիռ են, հակված են բռնկումների: Եթե ինչ-որ բան նրանց դուր չի գալիս, ապա խնդիրներից խուսափել չի հաջողվի: Ընտանեկան վեճերը ծագում են ավելի հաճախ քան սովորական օրերին, դուք նույնիսկ փոքրիկ ջանք չեք թափում հարթելու սուր անկյունները: Նյարդային լարվածությունը երեկոյան բարձր կլինի, այնքան, որ նույնիսկ ինքնազգացողությունը կարող է վատանալ:


Ձկներ: Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից են, դուք շատ բանի կարող եք հասնել, ընդ որում առաջին հաջողություններին կհասնեք առանց հատուկ ջանքեր գործադրելու: Հաջողությունը կուղեկցի այն Ձկներին, ովքեր այսօր կանցկացնեն կարևոր գործնական բանակցություններ: Նշանի ներկայացուցիչները առանց դժվարության առավելություն ձեռք կբերեն իրենց ընդդիմախոսների նկատմամբ:

Անձնական հարաբերություններում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Դուք գերազանց հաաբերությունների մեջ եք սիրելիների հետ: Հնարավոր են նոր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ: Այդ օրվա ձեր շատ արարքներով դուք դեռ երկար կհպարտանաք: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք բողոքի:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերըԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք
Ամենադիտված