Լիլիթ Պողոսյանը՝ դանիական մրցաշարի չեմպիոն
Սպորտ
Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական Li-Ning Valby Open 2017 մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը
Նա նախ 10-21, 21-19, 21-8 հաշվով առավելության է հասել Նոր Զելանդացի Ջասթին Վիլեգասի նկատմամբ, որից հետո 21-8, 21-11 հաշվով հաղթել է դանիական KBK ակումը ներկայացնող Սոֆի Օրստեդին: Իսկ այսօր կիսաեզրափակչում 21-12, 21-19 հաշվով առավելության է հասել դանիական Գենթոֆթը ակումբի ներկայացուցչուհի Ռեբեկա Էրիկսոնի նկատմամբ, որից հետո եզրափակչում 21-15, 21-16 հաշվով հաղթելով դանիական Հերլև ակումբի խաղացող Միա Ֆալկենբերգին՝ նվաճել է մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:
Սա դանիական A մակարդակի մրցաշարերից մեկն էր, որին մասնակցում են դանիական ակումբների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղացի խաղացողները: Լիլիթը այս մրցաշրջանում հանդես է գալիս Թոստղուպ քաղաքի Taastrup Elite Badminton ակումբում:
Լիլիթը նաև կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 5-ին մեկնարկող Babolat Bulgarian International 2017 մրցաշարին, որտեղ հանդես կգա և՛ մենախաղում, և՛ զուգախաղում՝ ընկերակցելով Սերբիայի ներակայացուցչուհի Միլիցա Սիմիչին:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը