Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը 

Մարդկանց նախնիների ոսկորները լցրել են պարկերն ու արգելել վերաթաղել. Սամվել Կարապետյան (լուսանկարներ)

Հասարակություն
Սեպտեմբերի 30-ին Սամցխե-Ջավախքի շրջանի Գումբուրդո գյուղում խայտառակ դեպք է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների մասնակցությամբ: Մասնավորապես, Գումբուրդո գյուղում գտնվուղ10-րդ․ դարի եկեղեցու բակում գյուղացիները փորձել են խաչքար տեղադրել, ինչը դուր չի եկել տեղական իշխանություններին.նրանց հրահանգով հատուկ նշանակության զորքերը ժամանել են եկեղեցու տարածք և սկսել ցրել գյուղական վանքի բակում հավաքված գյուղացիներին: 
 
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախքան միջադեպի մասին խոսելը նախ անդրադարձավ այս եղեղեցու հայկականությանը՝ նշելով, որը 14-րդ դարում այն վերաօծվել է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով. «Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում և երեք հարյուր տարի անց՝ 14-րդ դարում, եկեղեցին դարձել է առաքելադավան պաշտամունքի կենտրոն, և ասվածի ապացույցը եկեղեցու շուրջ գոյացած գերեզմանոցն է՝ հայկական խաչքարերով, քանի որ առաքելադավան հայոց գերեզմանոց կարող էր գոյանալ միայն առաքելադավան եկեղեցու շուրջ: Այս գերեզմանոցի առկայությունը անվերապահորեն հուշում է, որ արդեն 14-րդ դարում Սբ. Համբարձման եկեղեցին ևս վերաօծված էր հայ առաքելական եկեղեցու ծեսով և ծառայում էր տեղի առաքելադավանությանը վերադարձած հայ ազգաբնակչությանը»,-նշեց հուշարձանագետը:
 
Հուշարձանագետը տրամաբանական է համարում գյուղացիների ընդվզումը, քանի որ նրանց արգելել են վերաթաղել իրենց նախնիների ոսկորները. «Գյուղացիների ընդվզումը շատ տրամաբանական է, բա ի՞նչ անեին, իրենց նախնիների ոսկորները լցրել են պարկի մեջ և արգելել դրանք վերաթաղել առաքելադավան եկեղեցու բակում և խաչքար տեղադրել: Ի՞նչ անեին, որ չընդվզեին»,-ասաց Սամվել Կարապետյանը: 
 
Դիտարկմանը՝ մինչ այս պահը վրացական պաշտոնական գերատեսչությունների կողմից պաշտոնական արձագանքի բացակայությունը փաստո՞ւմ է արդյոք, որ վրացական կողմը կա՛մ խնդրի առկայությունն արհամարհում է, կա՛մ ասելու բան չունի, Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, երկու հանգամանքն էլ կա. կամ արհամարհում են, կամ՝ պարզապես ասելու բան չունեն»:
 
Հարցին՝ այս միջադեպը կարո՞ղ է բացասական ազդեցություն թողնել միջպետական հարաբերությունների վրա, վերջինս պատասխանեց. «Եթե երկու պետությունները կարողանան փաստերը չթաքցնել և անկեղծ խոսել, որևէ խնդիր չի առաջանա: Պարզապես, մենք այստեղ մեր պատիվը պետք է պահպանենք, մեր պատվի հարցն է դրված: Պետք է փաստերը չկոծկել և բացեիբաց խոսել դրանց մասին, մինչդեռ հայկական կողմն անտեսում է այս հարցը. կարծես թե խնդրի մեջ խորանալու ցանկություն չունի»: 
 
Հավելենք՝ այսօր միջադեպին անդրադարձել է Վրաստանի հայկական համայնքը՝ տարածելով հետևյալ  հայտարարությունը:
 
Լուսանկարները՝ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:
 
Աղավնի Սուքիասյան  
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերըԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումըԲրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել էԱրտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք
Ամենադիտված