Հայաստանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը բողոքարկելու ժամանակ ունի
Սպորտ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիաների հետ:
IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի եւ Նորայր Վարդանյանի դոպինգ-թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը