Դանիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին
Արտաքին Քաղաքական
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 29-ին իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ֆրեդենսբորգի թագավորական պալատում, որտեղ դեսպան Արզումանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր թագավորական շքախմբի ուղեկցությամբ:
Արարողակարգային միջոցառմանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Մարգրետե Երկրորդը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու