ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարի այցը Շվեյցարիա
Սփյուռք
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյա հոբելյանի շրջանակներում հունիսի 13-14-ը Շվեյցարիայի Համադաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը:
Պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո Հ. Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնեւ քաղաքի եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կազմակերպած Ս. Բաբայանի դաշնամուրային համերգին: Հանդես գալով ողջույնի խոսքով` Հ. Հակոբյանն ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ է հանձնել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին:
Համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության իրազեկումն է: Համերգի ընթացքում կատարված կամավոր նվիրատվությունները կնպատակաուղղվեն Հայաստանի սոցիալապես անապահով դպրոցականների բարօրությանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան