«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Կենտրոնական բանկում
Սփյուռք
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ:
Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը:
Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան