Մոուրինյուի ֆուտբոլը ձանձրալի է. Լուի Վան Գալ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոսել է Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղի մասին:
«Եթե դուք ինձ հարցնեք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի աշխատանքի մասին, ապա դա իմ լավագույն տարին էր՝ հաշվի առնելով, թե ինչ պայմաններում էի աշխատում: Թիմը լավ ֆուտբոլ էր խաղում, բայց այդ ոճն Անգլիայում այդքան էլ չէին սիրում:
Բայց հիմա ոչ ոք չի քննադատում Մոուրինյուին, չնայած՝ նրա ֆուտբոլն ավելի ձանձրալի է, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ցուցադրած խաղն իմ ժամանակ:
Նախընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը «Մանչեսթեր Սիթի»-ի ցուցադրած խաղաոճը: Թիմում պետք է լինեն որակյալ ֆուտբոլիստներ, ակնհայտ է, որ «Սիթի»-ում հավաքված է լավագույն թիմը»,-Վան Գալի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան