Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն Մենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով «Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչ Վերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումը Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվի Կասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Կոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթին 

Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող  ծրագրերի ընթացքի արդյունավետության բարձրացման հարցը, ընդգծվել է դրանց շարունակակակության ապահովման կարևորությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս:  Առաջին հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից:

Ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար: Մասնավորապես, կիրականացվեն «Գյուղատնտեսության հետ կապված դպրոցական սնունդ և սնուցում» և «Պարենի համակարգերի ուժեղացում սոցիալական պաշտպանության սնուցման բաղադրիչի բարելավման նպատակով» ծրագրեր:

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

 «Դպրոցների սնունդը բարելավելու և թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն, որոնք կառավարման կհանձնվեն հենց նույն դպրոցներին, և այդ ջերմոցներում արտադրված բանջարեղենը կուղղվի դպրոցականների սննդին: Ծրագիրը կլինի փորձնական, նախատեսված են տարբեր չափերի ջերմոցներ, որպեսզի հասկանանք դրանց արդյունավետությունը», -  նշել է նախարար Իգնատի Առաքելյանը և հավելել, որ լավագույն մոդելը հետագայում կներդրվի նաև այլ դպրոցներում:

Ռայմունդ Յելեն իր հերթին վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում ջերմոցների կառուցումը կնպաստի նաև առողջ սննդի և առողջ սննդակարգի վերաբերյալ դպրոցականների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Ծրագրի բարեհաջող ընթացքի ապահովման համար Ռայմունդ Յելեն կարևորել է նաև շահառու կողմերի ճիշտ ընտրությունը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը նշել է, որ Ռուսաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդլայնումը:

«Հուսով ենք, որ այսօր ստորագրված նոր նախագիծը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության բարելավմանը», - նշել է Անդրեյ Իվանովը:

Ստորագրված երկրորդ հուշագիրը վերաբերում է համագործակցությանը «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» եռամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է նաև Վրաստանում և  Ուկրաինայում: Տարածաշրջանային ծրագրի նպատակն է նախապատրաստել ընտրված համակցված ցեղերի գենետիկական ռեսուրսի պահպանման և օգտագործման հայեցակարգ: Անդրադառնալով ծրագրի հիմնական դրույթներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում անասնապահության գենետիկ զարգացումը հատկապես կովկասյան գորշ տեսակի առումով հետընթաց է ապրել, մինչդեռ այն ժամանակին համարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին ամենահարմարեցված ցեղատեսակը:

«Այնուամենայնիվ գիտնականները համոզված են, որ այն ունի վերականգնվելու մեծ ներուժ և տվյալ ծրագրերի շրջանակներում մասնագետները կընտրեն Հայաստանում կովկասյան գորշի լավագույն կենդանիները, կվերլուծվեն նրանց սնուցման կարգը, հնարավոր արդյունավետությունը, և  այս ծրագրի արդյունքում մենք կունենանք Հայաստանում կովկասյան գորշի զարգացման հայեցակարգ, կհիմնվի տոհմային տնտեսություն, որը կզբաղվի հենց այդ ցեղատեսակի զարգացմամբ և պահպանմամբ», - շեշտել է Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն  ուղևորվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնք, որտեղ մասնակցել են ջրային ռեսուրսներ խնայող նոր եղանակների կիրառմամբ մոդելային ձկնաբուծարանի բացմանը:   Ձկնաբուծարանի նոր համակարգը հիմնվել է ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ձկնարտադրության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործում» ծրագրի շրջանակում, այն մասնավոր և պետական ոլորտների համագործակցության արդյունք է։  Ծրագրի նպատակն է նվազեցնել Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի գերօգտագործումը, ինչը Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվում է որպես առաջնահերթ խնդիր։ Ձկնաբուծարանը ներկայումս կարող է խնայել և վերօգտագործել ջրի 70 %-ը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթինՀայկական ծաղիկներն արտահանվում են 26 երկրի շուկա․ ԿառավարությունՏուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով Կյանքին ուղղված ի՞նչ սպառնալիքներ է ստացել Աննա Հակոբյանը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի համար Նիկոլ Փաշինյանի նոր խոսնակ է նշանակվելու Մելանյա Հարությունյանը Տղամարդը փորձել է կացնով գլխատել հարևանինNZZ․ Ռուսաստանը նոր մատակարարման երթուղի է բացելՎաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան Կնայենք, կտեսնենք, թե որտեղ խնդիրը կարող ենք լուծել Փաշինյանը՝ Ծառուկյանի ընկերությունների մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված հարվածների մասին Մեր սեփականությունն է, վերականգնում ենք, պետք է արդարանա՞նք. Փաշինյանը՝ երկաթուղու մասինՃՈ-ն հերքել է օգոստոսի 1-ից «եվրոպրոտոկոլի» թղթային տարբերակը պարտադիր ներկայացնելու մասին լուրերըԵՄ-ն Ուկրաինային խոստացել է ևս 8.3 միլիարդ եվրոՏնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ Նսեմացրել եք Վազգեն Սարգսյանի դերը, ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր օին մայրերինԾառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունՓաշինյան․ «Երկաթուղին մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է այն օգտագործի՝ ինչպես նպատակահարմար է գտնում»Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ ՓաշինյանԻսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբՏեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք»Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկելԳերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե տասը հազար մարդՌուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. ՓաշինյանՌուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներինԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Իրանի Աբադան քաղաքի ծայրամասինՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱրգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. ՓաշինյանՌուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ«Նվագախմբի տղաների» ճուտոները ինչի՞ են բանակում լիքը. մենք ենք անում. Նիկոլ ՓաշինյանՀայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը
Ամենադիտված