Իրավապահներին տեղեկություն փոխանցողներն այլևս չեն խուսափի պատասխանատվությունից․ Չախոյան Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարան Առուշ Առուշանյանի հետ որևէ շփում չունեմ. Յոլյան Ուշադրություն․ Օգոստոսի 28-ից Ջրվեժում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Պաշտոնից հեռանալուց հետո Առուշ Առուշանյանի հետ որևէ շփում չեմ ունեցել․ Իրինա Յոլյան Ես ձեր երեխեքի հետ գործ չունեմ՝ ձեր հոր ու ձեր հետ գործ ունեմ. Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան Դուք սադրանքների մասին մի խոսեք՝ Հայաստանը ծնկի եք բերել. Յոլյանը՝ Արայիկ Հարությունյանին Արգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ Աբրահամյան Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջ Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է 

«Ժամանակ». Վարո՞րդ, թե՞ կառապան. Սերժ Սարգսյանի պատկերացումը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տեղական իշխանության մակարդակում հանցագործությունների մասին Սերժ Սարգսյանի դե ֆակտո հաղորդումը, որ հնչեց ՏԻՄ խորհրդաժողովում նրա ելույթի տեսքով, անհարմար դրություն է ստեղծել իրավապահ համակարգի համար: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գաղտնիք չէ, թե ինչեր են անում ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները: Եթե դա գաղտնիք չէ, ապա նշանակում է, որ իրավապահ համակարգն էլ գիտե: Եթե իրավապահ համակարգը գիտե, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ է սպասում, որպեսզի արձագանքի: Եթե իրավապահ համակարգը չգիտեր, ապա այժմ արդեն գիտե եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո առնվազն պարտավոր են զբաղվել դրանով: Դա, օրինակ, նշանակում է, որ պետք է զրույցի հրավիրվի Սերժ Սարգսյանը, կամ ոստիկանապետը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, կամ պարզապես այդ կառույցների քննիչները այցելեն Սերժ Սարգսյանին եւ հարցնեն, թե նա ի՞նչ տվյալների հիման վրա է արել հայտարարությունը: Բայց Հայաստանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անգամ Մարտի 1-ից հետո չկանգնեցին քննչական մարմնի աշխատողներից որեւէ մեկի առաջ, կամ չնստեցին ու բացատրություն չտվեցին այդ օրը իշխանությունում իրենց գործողությունների, որոշումների, հրամանների եւ դերակատարման մասին:

Միամտություն է պատկերացնել, որ այդ բանը կարող է տեղի ունենալ ՏԻՄ մակարդակում չարաշահումների վերաբերյալ: Բայց, փաստորեն, ստացվում է, որ գործնականում «մերկացնելով» ՏԻՄ համակարգն ու ազդարարելով այդ համակարգի հանդեպ կենտրոնական իշխանության նոր քաղաքականության մեկնարկը, խաղի նոր կանոնների ձեւավորումը եւ սահմանումը, Սերժ Սարգսյանն անուղղակի, սակայն բավականին թափանցիկ անվստահություն է հայտնում իրավապահ համակարգին: Իհարկե ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը միանգամայն արագ կարձագանքեր ամենափոքր չարաշահմանն անգամ, եթե լիներ քաղաքական հրահանգ: Բայց փաստացի ստացվում է, որ իրավապահ համակարգը որպես այդպիսին, չի գործում, եթե քաղաքական հրահանգի հույսին է: Մի կողմից Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը լիովին կախված է քաղաքական իշխանությունից, մյուս կողմից՝ այդպիսով պարզորոշ ակնարկում, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ըստ այդմ էլ, Դիլիջանի նրա ելույթը հակասության մեջ է մտնում շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում եւ ոստիկանությունում նրա ունեցած ելույթների հետ, որտեղ նա իրավապահ այդ երկու կառույցներին գործնականում նախատում էր, դիտողություն էր անում նախաձեռնողական չլինելու, հետեւողական չլինելու, պատասխանատվությունը միմյանց վրա գցելու համար: Եթե այդ ելույթներն ունեին ազդեցություն, եթե դրանք հասել էին նպատակին, ապա իրավապահ կառույցները առնվազն պետք է առավել աշխույժ լինեին Դիլիջանի ելույթի կապակցությամբ եւ անցնեին գործի, ՏԻՄ համակարգում չարաշահումները բացահայտելու համար: Բայց նրանք դա չեն անում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ելույթները թե՛ Քննչական կոմիտեում, թե՛ Հատուկ քննչական ծառայությունում եւ թե՛ ոստիկանությունում, կամ մատնվել են բացարձակ անտարբերության, կամ՝ Սարգսյանն էլ, համակարգն էլ գիտեն, որ այդ ելույթները եղել են ուղղակի քարոզչական ակցիա, ինչպես Դիլիջանի ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում են բարեփոխումներին:

Այս ամենը, իր ամբողջ հակասականությամբ, հուշում է մի բանի մասին, կամ վկայում թերեւս վաղուց նկատելի մի բան՝ Սերժ Սարգսյանն իշխող համակարգը կառավարում է առանց ամբողջական «ճանապարհային քարտեզի», ինչի պատճառը թերեւս այն է, որ այդ համակարգի հետ հնարավոր չէ, այսպես ասած, ճանապարհ գնալ: Համակարգ գործնականում չկա էլ, եւ այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված է տարբեր մասերն առաջ տանել, այսպես ասած՝ առանձին-առանձին: Իրավիճակը հիշեցնում է մեքենա, որը գործի է գցվում, մեխանիզմը աշխատում է, սակայն չի կարող առաջ շարժվել ու գնալ որեւէ ճանապարհ, քանի որ ընթացքի համար նախատեսված մասերը այսպես ասած լիովին տարբեր են, միմյանց չեն համապատասխանում, եւ կարող են ընդամենը աշխատել կանգնած տեղում:

Հայաստանի իշխող համակարգը ներկայումս հենց այդ վիճակում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այն վարորդի, որն ունի մեքենայով ինչ-որ իքս ճանապարհ անցնելու եւ իգրեկ հանգրվան հասնելու խնդիր: Նա չի կարող թողնել մեքենան եւ գնալ «ոտքով», քանի որ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչպես կվարվի մեքենան, ով կգա եւ տիրություն կանի այն եւ կշրջանցի «ոտքով» գնացող Սարգսյանին, միեւնույն ժամանակ էլ մեքենան ամբողջապես երթեւեկելի չէ եւ անհրաժեշտ է այսպես ասած մաս առ մաս տանել առաջ: Դա էլ Սերժ Սարգսյանի ելույթներում արտացոլվող հակասական պատկերի խորքային տրամաբանությունը: Նա մեքենայի մի անիվն է գրկած առաջ տանում, հետո հետ է գալիս առաջ է տանում մյուս անիվը, հետո ռադիատորը, լույսերը, թափքը, այդպես շարունակ, հընթացս նաեւ փորձելով այսպես ասած նոր մասեր տեղադրել եւ ստանալ քիչ թե շատ երթեւեկելի մեխանիզմ: Զարմանալի չէ, որ Սարգսյանը չի էլ պատկերացնում, թե ինչ է անելու ինքը 2018-ից հետո: Որովհետեւ չի պատկերացնում, թե ինչ է ստացվելու՝ մեքենա՞, թե՞ կառք, այսինքն՝ պահանջվելու է վարո՞րդ, թե՞ կառապան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախատեսվում են արդյոք շփումներ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ․ ՊեսկովԻրավապահներին տեղեկություն փոխանցողներն այլևս չեն խուսափի պատասխանատվությունից․ ՉախոյանՌոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանԱռուշ Առուշանյանի հետ որևէ շփում չունեմ. ՅոլյանՍտուբը նշել է Ռուսաստանի հետ հակամարտության «լավագույն արդյունքը» Ուկրաինայի համարՈւշադրություն․ Օգոստոսի 28-ից Ջրվեժում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՊաշտոնից հեռանալուց հետո Առուշ Առուշանյանի հետ որևէ շփում չեմ ունեցել․ Իրինա ՅոլյանԶախարովան Գերմանիային մեղադրել է «բացահայտ ռուսաֆոբիայի» մեջԵս ձեր երեխեքի հետ գործ չունեմ՝ ձեր հոր ու ձեր հետ գործ ունեմ. Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն ՔոչարյանինԱրայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա ԽամոյանԴուք սադրանքների մասին մի խոսեք՝ Հայաստանը ծնկի եք բերել. Յոլյանը՝ Արայիկ ՀարությունյանինՍի Ծինփինը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբԱրգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ ԱբրահամյանԻնչու են ԱՄՆ-ում կասեցրել ներգաղթային վիզաները․ ԶԼՄԻրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջՌուբիոն դաշնակիցներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն չի հարվածի ԻրանինՓոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթԱրտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել էՓյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործիՌուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ևս երկու բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆՆեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվումՊեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել»Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասՌոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն ՍիմոնյանՔաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար ՂազարյանԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը՝ ապօրինի․ պաշտպանությունը դիմել է Վերաքննիչ դատարանՌուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափովՍուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումներըՀրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՔոչարյանի գործով ևս 4 անձ կալանավորվել էԵրևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքըՆորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ ՎոլոդինՎերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. ԹունյանՄեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել էՌոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվելՁերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. ՎարդևանյանՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահԻրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումը
Ամենադիտված