Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան 

Լավագույն դիրքապահները. Արմեն Սիմոնյան

Հասարակություն

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

 «Մեկ և կես տարի է, ինչ ծառայում եմ Պաշտպանության բանակում և կարող եմ վստահաբար ասել, որ ունեմ անհրաժեշտ հմտություններ` հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները լիարժեքորեն կատարելու համար: Զինծառայողների միջև ընկերական հարաբերությունները, հրամանատարության հոգատար վերաբերմունքը և հայրենիքին անմնացորդ ծառայելու բոլորիս պատրաստակամությունը թույլ է տալիս վստահեցնելու մեր ժողովրդին, որ ցանկացած պահի պատրաստ ենք պաշտպանել երկիր հայրենին»,- դիրքապահի պարտականությունները կատարող շարքային Ա. Սիմոնյանն է վստահեցնում մեզ ու մեր ժողովրդին:

Արմեն Սարգսի Սիմոնյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 28-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում, որպես ատամնատեխնիկ: Այն ավարտելուց հետո նրա հոգում արթնացավ մանկուց փայփայած երազանքը, որոշեց նոր մասնագիտություն ընտրել և 2015 թվականին ընդունվեց Էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը: Զրույցի ընթացքում անկեղծանալով` ասում է. «Իմ հոբբին երգ-երաժշտությունն է, դրա համար էլ փոխեցի մասնագիտությունս: Ինչպես ասում են՝ լավ է ուշ քան երբեք»: Իհարկե, այս հանգամանքից առավելապես շահում են ծառայակից ընկերները, ովքեր ազատ ժամերին վայելում են նրա կատարումները` փոքր ինչ դժգոհելով Արմենի ոճային նախասիրություններից:

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում Արմենը նախևառաջ կարևորում է զգոնությունը, մանավանդ, որ հակառակորդի դիրքերն այստեղ բավականին մոտ տարածության վրա են գտնվում, և դիպուկահարները, ցանկացած պահի տղաների անզգուշությունն օգտագործելով, կարող են իրենց սև գործը կատարել: Իր հոգում ունենալով հայրենասիրական խորը զգացումներ` համոզված է, որ հայրենասիրությունն ու հայրենիքի պաշտպանությունը փոխպայմանավորված են միմյանցով, և մեկն առանց մյուսի հնարավոր չէ պատկերացնել:

«Դիրքապահի պարտականությունների կատարումը պատասխանատու, տղամարդուն վայել առաքելություն է: Պատճառը շատ պարզ է, դիրքում կանգնած զինծառայողից` նրա զգոնությունից, պատրաստվածությունից ու խիզախությունից է անմիջականորեն կախված մեր հայրենակիցների, հարազատների ու ընկերների խաղաղ և անվտանգ գործունեությունը»,- ասում է նա: Այս հանգամանքի գիտակցումը շարքային Ա. Սիմոնյանի մեջ ոչ միայն հպարտություն է առաջացնում, այլև լրացուցիչ լիցքեր հաղորդում, ուժ ու կորով տալիս առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին, բարձր մակարդակով կատարելու համար:

Մեր այն հարցին, թե ինչ է ծառայությունը շարքային Սիմոնյանի և ծառայակից ընկերների համար, պատասխանում է. «Քաղաքացիական պարտք, որ կատարել, կատարում և կկատարեն ազգի նվիրյալ զավակները: Գործ, որն իմ կարծիքով պատրաստակամությամբ ու հպարտությամբ պետք է կատարի յուրաքանչյուր հայ տղամարդ: Այժմ մենք ունենք կայացած պետություն և նրա երաշխավորը հանդիսացող բանակ, առանց որի պետությունը գոյություն ունենալ չի կարող: Մենք գիտակցում ենք, որ մեր երկրի անվտանգությունն ապահովող բանակի մի մասն ենք: Իսկ որքան ուժեղ են կառույցի առանձին մասերը, այնքան ուժեղ է կառույցն ամբողջապես: Հետևաբար պետք է ուժեղ լինենք, այնպես, ինչպես վայել է հայ արիական ցեղին: Այսօր մեզ ու մեր սերնդակիցներին է վիճակված ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը, մասնավորապես, պաշտպանել Արցախը: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրերից ու պապերից: Եվ ամեն ինչ անելու ենք ավագների թողած ժառանգությունը պահելու, պաշտպանելու և հզորացնելու համար»:

Խոսելով առաջադրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու մասին` նա կարևորեց ճիշտ ու ժամանակին կատարումը, լինի գիշեր, թե ցերեկ: Կարևորեց նաև կոլեկտիվի միասնությունը և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը, որն իրենց` ծառայակից տղաների միջև առկա է: «Եթե յուրաքանչյուր զինծառայող մարտական առաջադրանքը կատարելու ընթացքում առաջնորդվի սահմանված կարգի համաձայն, պահպանի անվտանգության կանոնները, ապա արդյունքում մենք ոչ միայն կխուսափենք անտեղի պատահարներից ու կորուստներից, այլև մեզ առաջադրված խնդիրները կկատարենք ճիշտ ու ժամանակին, դրանով իսկ անառիկ դարձնելով մեր հայրենիքի սահմանները»,- վստահեցնում է շարքային Արմեն Սիմոնյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ
Ամենադիտված