«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին Քաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) ՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը Այս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ) «Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում են ՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիս Առյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C 

Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին

Իրավունք

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են  հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ճանապարհներին ստուգվող՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենաների վարորդների կողմից փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը: Դրա ընթացքում ի հայտ են եկել նույն անձի կողմից, առանց պետական գրանցման և հաշվառման, կարճ ժամանակահատվածում մեծ քանակի՝ ընդհուպ մինչև 15-20 անգամ, տարբեր ծավալի փայտանյութ ձեռք բերելու և այլ մարզերում իրացնելու մասին փաստական տվյալներ: Նման դեպքերը, որոնց մի մասով ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել, եզակի բնութ չեն կրում: 

Մարզի վարչական տարածքում բնապահպանական իրավախախտումների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի և նյութերի ուսումնասիրությամբ ընդգծվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց շրջանակը, ինչի մասին իրազեկված են նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք: Չնայած դրան՝ նույն անձանց փայտանյութի վաճառքի գործընթացը շարունակվում է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր հանցագործություններ կատարելու համար: 

Ոլորտը կարգավորող «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի որոշմամբ սահմանված դրույթները հնարավորություն են տալիս բավարարել բնափայտի ձեռք բերման վերաբերյալ նույն անտառօգտագործողի կողմից ներկայացված հայտերը նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ վերջինս այն ձեռք է բերում ոչ թե սեփական կարիքների, այլ՝ վերավաճառելու նպատակով: 

Պատճառն այն է, որ նշված իրավական ակտում հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնք կարող էին վկայել հայտում նշված տեղեկությունների «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված» լինելու մասին և հիմք հանդիսանալ բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման հայտերը մերժելու համար: Այդ հանգամանքից օգտվում են ինչպես անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ հայտ ներկայացրած անտառօգտագործողները: 

Բնափայտի ձեռքբերման նպատակով հայտերը «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված լինելու» հանգամանքը գնահատվում է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների կողմից: Սակայն իրավական ակտում այդ չափորոշիչների բացակայության պայմաններում հաճախ դրանց տրվում են առավել տարածական կամ նեղ մեկնաբանություններ, ինչը զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: 

Նկատի ունենալով, որ նշված ոչ հստակ իրավակարգավորումները, խախտումները հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ, իսկ վերջիններս վերացնելու ուղղությամբ անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկում՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Մարզի դատախազն առաջարկել է միջոցներ ձեռնարկել վերոնշյալ խախտումների պատճառները պարզելու, անտառային տնտեսություն վարող կազմակերպություններից փայտանյութ գնելու գործընթացն ավելի կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու, լիազոր մարմնի կողմից պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգի պահանջները խստորեն պահպանելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °CFT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ»ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»
Ամենադիտված