Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել 

Սիրախաղ կսկսվի՞ ԵԼՔ և «Ծառուկյան» դաշինքների միջև

Վերլուծական
Որքան մոտենում է 2018 թ․-ը, այնքան ներքաղաքական իրավիճակն ավելի անորոշ է դառնում, քանի որ դեռևս պարզ չէ, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո ինչպիսի փոփոխություններ են կատարվելու քաղաքական համակարգում։ Չնայած մի շարք հիմնավորված կանխատեսումների առկայությանը, բայց, այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ, թե ով է ի վերջո ստանձնելու երկրի կառավարման ղեկը։ Բաց է նաև ապագա նախագահի թեկնածության վերաբերյալ հարցը: Այդ բացն այսօր փորձեց լրացնել ԵԼՔ-ը: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ դաշինքը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «ԵԼՔ»-ը, ըստ Փաշինյանի, բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար: Վերջին շրջանում մամուլում տարածվող լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ.-ին վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ, կարելի է անմիջապես դասել նորօրյա հեքիաթների շարքը: Եվ սա ոչ այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դա հերքել է, այլ՝ քանի որ ներկա պահին նման զարգացումները պարզապես անհավանական են:
 
2014 թ․-ի համեմատ՝ իրավիճակն արմատապես փոխվել է: Ծառուկյանը ԵԼՔ-ին որևէ կերպ չի ընկալում որպես դաշնակից, կա վստահության պակաս, ինչպես նաև ԵԼՔ-ը չունի այն տրամաչափը, ինչ Առաջին նախագահը։ Վերջինս ուներ հստակ ռազմավարություն ու կարողանում էր համակարգել միավորված ուժերի միասնական գործունեությունը:
Երկու դաշինքների միջև համագործակցությունը չի կարող իրականություն դառնալ նաև այլ պատճառներով: Նախ, ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքն արդեն իսկ հայտարարել է, որ չի պաշտպանելու ՀՀԿ-ական վարչապետի որևէ թեկնածուի: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն նման բան չի ասել, այլև, անկասկած, իր ձայնը կտա ՀՀԿ-ին, եթե մինչ այդ կոնկրետ համաձայնության հանգի իշխանական թևի հետ: Առայժմ նրանք ընդամենը աշխատում են Կարապետյանի շանսերը նվազեցնելու ուղղությամբ, մշտապես քննադատության են ենթարկում կառավարության գործունեությունը և հետո արդարանում են, թե իբր իրենց քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, ավելին՝ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից: Միանգամայն հնարավոր պիտի համարել դաշինքի այն հայտարարությունը, թե ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված քննարկում այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, քանի որ այդ քննարկումները կարող են լինել միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կհայտարարի իր որոշման մասին:
 
ԵԼՔ-ը նույնպես քաջ գիտակցում է, որ շանսերը զրոյական են: Զեյնալյանի առաջադրումով և «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ սկսելու մասին հայտարարությամբ «Ելք»-ը յուրատեսակ շանտաժի է ենթարկում Ծառուկյանին՝ նրան փորձելով դնել երկընտրանքի առջև: Իմաստը հետևյալն է. եթե Ծառուկյանը նախընտրում է ՀՀԿ-ի հետ որևէ ֆորմատով գործակցությունը, ապա ապացուցում է, որ «Ելք»-ը ճիշտ էր իր նախընտրական որակումներում: Այդ դեպքում Ծառուկյանը հանդես է գալիս նաև որպես խոստմնազանց, քանի որ քարոզարշավի կեսից, մեծամասամբ հենց «Ելք»-ի մեղադրանքներին ի պատասխան, նրա թիմակիցները պնդում էին, թե ՀՀԿ-ի հետ որևէ պարագայում գործակցության ձևաչափի մեջ չեն մտնի:
  
Այսինքն, «Ելք»-ն ուզում է Ծառուկյանի համար փակել այս ճանապարհը՝ այն մատուցելով որպես վարկաբեկման տարբերակ: Երկրորդ ընտրությունը կոալիցիա կազմելով` ՀՀԿ-ին փոքրամասնություն դարձնելու և իշխանությունից զրկելու՝ իրենց առաջարկն ընդունելն է: Փաշինյանն այս ուղին մատուցում է որպես Ծառուկյանի «ինդուլգենցիա» կամ «մաքրման ճանապարհ»: Խնդիրն այն է, սակայն, որ եթե Ծառուկյանը տրվում է այս ճնշմանը, ապա նրանց տեսական կոալիցիայում «Ելք»-ը, միևնույն է, մնում է փոքրամասնություն: Կոալիցիայում որոշումների կայացման հսկիչ փաթեթը մնալու է Ծառուկյանին, որի ռեյտինգն անհամեմատ բարձր է «Ելք»-ի ռեյտինգից: Եթե վերջինիս համար ընդունելի է այս տանդեմում «կրտսեր» եղբոր կարգավիճակում մնալը, ապա ստացվում է, որ նրա ամբողջ պայքարն ընդամենը այսքանի համար էր: Այնպես որ, «Ելք»-ը ճիշտ կաներ՝ մտածեր՝ իսկ արժե՞ր ժամանակից շուտ, դեռ ջուրը չտեսած, այսպես բոբիկանալ:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Ամենադիտված