Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Հերթական հնչեղ շոուն. կենտրոնում Դավիթ Հարությունյանն է

Վերլուծական

Երբեմն կառավարության նիստերին հետևելիս, իսկ ավելի ճիշտ` դրանց ընթացքում հակակոռուպցիոն բովանդակություն ունեցող բոցաշունչ ելույթներ ունկնդրելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մոլորակի երեսին կոռուպցիայի դեմ պայքար մղող ամենասկզբունքային մարմինը հայաստանի կառավարությունն է միայն, ու եթե հանկարծ պարզվի, որ այս կամ այն չինովնիկը ներքաշված է եղել այս կամ այն կոռուպցիոն սկանդալում կամ ապօրինի գործարքների մեջ է մտել այլոց հետ` ստեղծելով կոռուպցիայի ռիսկ, անմիջապես, ուղղակի ակնթարթորեն պատասխանատվության կենթարկվի ու կաքսորվի Սիբիր:

Դեկտեմբերի 14-ի կառավարության նիստում վարչապետ Կարապետյանը Հայաստանում կոռուպցիայի խնդիրներով զբաղվող թիվ մեկ պաշտոնյա Դավիթ Հարությունյանին հանձնարարել էր ձեռնամուխ լինել սուպեր նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը, որն, ըստ մտահղացման, պետք է կործանարար հարված հասցնի երկրում վխտացող կոռուպցիային ու Հայաստանը վերածի Սինգապուրի: Նշենք, որ գործող հակակոռուպցիոն ռազմավարությունը ստեղծվել էր դեռևս 2015-ին, ու այն ժամանակվա կառավարությունը նույնպես այս մեկի նման լուրջ դեմքով ի լուր համայն մարդկության հայտարարել էր, թե կարճ ժամանակ հետո երկրում կոռտուպցիայի մակարդակն էապես նվազելու է:

Նվազե՞ց, թե՞ միայն վերելք ապրեց, կոռուպցիոներները, որոնց բոլորն էլ շատ լավ ճանաչում են, այս տարիների ընթացքում գոնե գոնե մի վայրկյան մտածել են, թե գոնե տեսականորեն ինչ կործանարար ազդեցություն կարող է ունենալ այդ ռազմավարությունն իրենց համար, եթե այդուհետ համարձակվեին մեկ լումա անգամ գրմանել: Թե՞ քմծիծխաղ են տվել ու շարունակել վաղուց կարծրացած մեխանիզմների ազատ գործարդմամբ կթել ու չաղանալ: Հետևաբար` ի՞նչ երաշխիք կա, որ այս նորը նույնպես հնի ճակատագրին չի արժանանա: Միգուցե բոլորի հույսը Դավի՞թն է Հարությունյան, ով ինչպես հայտնի է նմանատիպ հարցերում իսկական «աս» է, առաջադեմ «եվրոպացի» ու հրաշալիորեն տիրապետում է այն մեխանիզմների նրբություններին, որոնք, ենթադրելի է, առաջիկայում նրան իբր օգնելու են վճռական հարված հասցնել «կոռուպցիա» կոչվածին: Ինչ-ինչ, բայց փաստ է, որ առնվազն եվրոպացիներից խորհուրդներ ստանալու հարցում նրան հավասարը չկա այս երկրում, ու ենթադրելի է նաև, որ Կարապետյանը հենց այս հույսով է, որ ձեռնամուխ է լինում նոր ռազմավարական ծրագրի ստեղծման գործում Դավիթ Հարությունյանի ներգրավմանը: Ի՞նչ կա որ, այս 2 տարվա մեջ շատ բան է փոխվել. ԵՄ-Հայաստան հայտնի հռչակագիրն է ստորագրվել, Դաիթ Հարությունյանն այլևս սևերես չէ եվրոպացիների առաջ, վերջիններս նույնիսկ հասցրել են գումարներ ծախսել մոնիթորինգային ինչ-ինչ ծրագրերի շրջանակներում, որ իրակնացրել էր Արդարադատության նախարարությունը` իրական պատկերացում կազմելու կոռուպցիայի վերաբերյալ: Կարճ ասած` Կարապետյանը հիմքեր չունի չվստահելու Դավիթ Հարությունյանին, ում մոտ «հակակոռուպցիոն» մղումներն, ինչպես հայտնի է, շատ «խորն» են նստած. նա ապացուցել է, որ կարող է:

Իսկ թե կոնկրետ ինչպես է ապացուցել, երևիթե հայտնի է միայն վարչապետին: Համենայնդեպս` շոշափելի պրակտիկան մեզ միանգաայն այլ բան է հուշում ու պարտադրում համակերպվել այն մտքի հետ, որն առնվազը հակակոռուպցիոն օպերացիաներ կազմակերպելու հարցում Դավիթ Հարությունյանն այնքան էլ անքննադատելի չէ, իսկ ավելի ճիշտ` շատ ավելի խոցելի հեղինակություն է, քան ոմանք կարող են անգամ պատկերացնել: Այնպես որ` հնչեղ անուններ ունեցող պլաններ կազմելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ ռեալ գործով զբաղվեին:

Հա ի դեպ` մի բան էլ` Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու համար ոչ մի ռազմավարական ծրագրի կարիք էլ չկա. քաղաքական կամք է անհրաժեշտ` ընդամենը…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված