Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան բացատրություն է պահանջել Մոուրինյուից
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից բացատրություն է պահանջել Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ ասած խոսքերի համար: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Մարզիչը նշել է, որ մրցակցի ֆուտբոլիստները «հեշտությամբ կորցնում են հավասարակշռությունը: Մի քիչ քամի՝ և նրանք ընկնում են:
Գնդակը կորցնելուց հետո նրանք հաճախ օգտագործում են այն, ինչը կոչվում է տակտիկական խախտում: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կախված է լինում մրցավարից, ով պետք է վերլուծի ու որոշում կայացնի: Բայց դրա մասին խոսել չեմ կարող»,-ասել է պորտուգալացին:
Մոուրինյուն պետք է բացատրություն տա մինչև դեկտեմբերի 18-ը: Դեռ չի նշվում, թե ինչ պատիժ է սպառնում նրան:
Նշենք, որ FA-ն ուսումնասիրում է նաև մանչեսթերյան դերբիից հետո տեղի ունեցած բախումը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան