Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել 

Սերժ Սարգսյանը ներո՞ւմ կշնորհի նախկին պաշտոնյաներին...

Վերլուծական
«Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հաջորդ տարվա ապրիլից իշխանության վերաձեւումների մասին։ Իրականում սպասումները, որ այս անգամ Սարգսյանը կբացի խաղաքարտերը` մեծ էին, սակայն դրանք չարդարացան: Նախագահը, խոսելով գրեթե բոլոր առանցքային նշանակություն ունեցող հարցերից, միևնույն է` պահպանել է ինտրիգը 2018-ին ընդառաջ: Այնուամենայնիվ, Սարգսյանի պատասխաններից պարզ է դառնում, որ նոյեմբերի 24-ը նախագահի վերջին ասելիքը կամ վերջին խոսքը չէր ակտիվ քաղաքականության մեջ: Պարզապես Սարգսյանը որդեգրել է ոչինչ չասելու քաղաքականությունը, իսկ մենք գիտենք, որ նրա տարերքը բնավ էլ հրապարակային քաղաքականությունը չէ, այլ ստվերային դերակատարությունը: Սարգսյանը դրա շնորհիվ է կռել իր նախագահությունը՝ գործնականում դառնալով անկախության քառորդ դարի ամենակենսունակ գործիչը: Ամեն դեպքում, հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե իրեն ինչ է սպասվելու 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանն ունենար այն վարկանիշը, որ հասարակությունը պատրաստ լիներ նրան տեսնելու վարչապետի աթոռին՝ ՀՀԿ-ն չէր խուսափի քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանին որպես հիմնական կերպար օգտագործել, և այդ դերը չէր վերապահվի Կարեն Կարապետյանին։ Եթե ՀՀԿ-ն կարծում էր, որ Սերժ Սարգսյանը բավական վարկանիշ ունի անցնցում վարչապետ դառնալու համար, հենց ինքը կստանձներ այդ պարտականությունը։ Մենք տեսանք հակառակը, հետևաբար, հենց Հանրապետականը գիտակցում է, որ Սերժ Սարգսյանը չունի այդ վարկանիշն այս պահի դրությամբ։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը։ Հենց այդ մասին էլ թե՛ Տավուշում, թե երեկվա հարցազրույցում  հասկացրեց նախագահը:
 
Հայաստանը չունի կայուն քաղաքական համակարգ, մի քանի ամսում շատ բան կարող է փոխվել և ինքը՝ Սերժ Սարգսյանը բնույթով իրավիճակային գործիչ լինելով, շատ լավ կարողանում է խաղարկել կարճ «պարտիաները», բայց ոչ երկարները, և շատ դեպքերում իր հաշվարկները երկար խաղերի ժամանակ չեն իրականացվում։ Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններն արվեցին այն բանի համար, որ ինքն ավելի հեշտ գա իշխանության, բայց մենք ունեցանք Ապրիլյան պատերազմ, դրանից բխող վերնախավային պառակտումներ, Սամվել Բաբայանի գործ, հուլիսյան իրադարձություններ: Կարծես թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել էր, որ հանգիստ գնա վարչապետության, բայց պլանները կտրուկ սկսեցին փոխվել։ Հիմա կա խոչընդոտ՝ Կարեն Կարապետյան: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը ինչ-որ ձևով մնա իշխանության մեջ,ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը իշխանության ամբողջ փաթեթը չի ունենա։ Այդ պատճառով Սերժ Սարգսյանը հենց հիմա չի հայտարարի այդ մասին՝ այլ կհայտարարի ապրիլին՝ ըստ իրավիճակի։ 
 
Սակայն Սարգսյանի ուշագրավ պատասխաններն այսքանով չեն սահմանափակվում: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, արդյո՞ք նրանք նորից կարող են վերադառնալ կառավարության կազմ, հանրապետության ղեկավարն արձագանքել է. «Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ. Օրինակ, ես իմ մասով կարող եմ ասել. նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, ով տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից ետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ՝ մոտեցումը եղել է և մնում է անհատական»:
 
Հայաստանում արդեն ավանդույթ է ձեւավորվել, համաձայն որի՝ երբ որեւէ պատասխանատու պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, եթե նրան դեսպան նշանակելու հնարավորություն չի լինում, ապա նա համալրում է նախագահի խորհրդականների շարքը կամ աշխատանքի է անցնում նախագահի աշխատակազմում:: Այսպես՝ Սերժ Սարգսյանի գրեթե բոլոր խորհրդականները նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանը նրանց չէր ակնարկում իր այս խոսքում: Թե ում է պատրաստ ներում շնորհել նախագահը՝ դժվար է ասել, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ վտակներ հեռացան մայր գետից: Սակայն, ինքնին ուշագրավ է. որ նախագահը նախկին պաշտոնյաներին ինդուլգենցիա տալու գաղափարը շաղկապում է 2018-ի իր ծրագրերի հետ: Գուցե հենց դա է վերջիններիս ներման գինը…
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Ամենադիտված