Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարվա լավագույն մարզիչանվանակարգ չլինելուն: Այս մասին գրում է armsport.am-ը:
«Որոշում կայացվեց, որ գործկոմը չքվեարկի, որպեսզի շահարկումները քիչ լինեն:
Ֆեդերացիային պետք է հեռու պահենք նման բաներից: Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել, ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել` սահմանելով այդ անվանակարգը:
Որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, քվեակություն չի լինի:
Եթե հիշում եք, ունենք հայկական Մոուրինյու, ով անցյալ տարի հայտարարեց, թե ինքն է լավագույնը, և սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար չի որոշվի տարվա լավագույն մարզիչը: Եթե հետագայում գտնենք, որ պետք է որոշվի, կքննարկենք»,- ՀՖՖ նախագահի խոսքերն է փոխանցում «ArmSport.am»-ի թղթակիցը:
Նշենք, որ նախորդ տարի լավագույն մարզչի կոչմանն արժանացել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, դրանից առաջ` Վարուժան Սուքիասյանը, իսկ 2015-ին` Սարգիս Հովսեփյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան