Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին ԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և Արգենտինա Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը «Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր 

Զոհվածների փառաբանման միջոցառում Երկրապահում

Հասարակություն

«Ֆասթ կրեդիտ» ընկերության նախագահ, բարերար Վահե Բադալյանը 2014-ի տարեվերջից հանդես է եկել հայրենասիրական նախաձեռնությամբ եւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին տվյալ տարվա սահմանային առաջնագծում զոհվածների ընտանիքներին հատկացնում է մեկական միլիոն դրամ: Այս տարի նա հատկացումներն անում է ոչ միայն 2017, այլեւ՝ 2013 թվականի սահմանային զոհերի ընտանիքներին: Վահեն նախաձեռնության հենց սկզբից դիմել է, որպեսզի դրամների հատկացման արարողությունները կազմակերպվեն Երկրապահ կամավորականների միությունում, ԵԿՄ աջակցությամբ: Երկրապահն էլ, բնականաբար, ցուցակների ճշգրտման աշխատանքները կազմակերպում է գործակցելով պաշտպանության նախարարության հետ:

Այսօրվա միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը հետեւյալ ելույթն ունեցավ:

-Մեր սուրբ նահատակների հարազատնե՛ր,

սրբազան հայրե՛ր,

պարոնայք նախարարնե՛ր,

մայրեր, քույրեր, երկրապահնե՛ր.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից ողջունում եմ այս հայրենասիրական միջոցառման բոլոր մասնակիցներին։ Նախ ես գլուխ եմ խոնարհում հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակի առաջ, ես գլուխ եմ խոնարհում ձեր առաջ, նահատակների հարգելի հարազատներ։ Դուք հպարտորեն մեր երկրում քայլելու իրավունք ունեք։ Սա ձե՛ր երկիրն է։ Հիշեք, որ ձեր զավակները, գիտակցված մահն ընտրելով, անմահացել են։ Նրանք հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում։ Հենց այդ քաջերի օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին։

Ես կամենում եմ ընդգծել, որ մեր ազգը երկրապահ է։ Միշտ էլ դժվարին պահերին կարողացել ենք համախմբվել, յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով օգտակար լինել պետությանը, հայրենիքին, ազգին։ Եվ ավանդապաշտ ու երկրապահ ընտանիքի, հայրենասեր ընտանիքի դասական օրինակ է Բադալյանների ընտանիքը։ Շնորհակալություն ձեզ, հարգարժա՛ն Բադալյաններ, որ միշտ զոհվածների կողքին եք։ Ապրես Վահե ջա՛ն։ Դու սրբազան գործ ես կատարում, քո առքելությունն օրհնված է։

Նաեւ այսպիսի բարերարների շնորհիվ է, որ մեր ազգը կարողացել է գոյատեւել, պայքարել ու հաղթել դժվարին իրավիճակներում։
Ովքեր չգիտեն՝ ասեմ, որ Վահեն առաջին ջոկատների հետ անդամագրվել է զինված ազատագրական պայքարին, ինքն էլ ազատամարտիկ է, բժիշկ-ազատամարտիկ՝ բժիշկների ընտանիքից։ Այս ընտանիքը դեռ տասնամյակներ առաջ է կյանք տվել մարդկանց, օգնել անհուսալի թվացող իրավիճակներում:

Եզրափակելով խոսքս՝ ասեմ, որ մեր ազգը, մեր պետությունը հզորանալու են, հասնելու ենք բոլոր ազգային իղձերի իրականացմանը, քանզի միասնական ենք եւ ունենք ամուր հավատքով ժողովուրդ, սեփական ուժերին ապավինող եւ Աստծուն հավատացող ժողովուրդ, ունենք հզոր բանակ, ունենք փայլուն երիտասարդներ, պատանիներ՝ տղա թե աղջիկ, ունենք տարբեր ոլորտների մասնագետներ, գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, բարերարներ։ Ազգովի համախմբված ենք մեր պետության ղեկավար, երկրապահ Սերժ Սարգսյանի շուրջը հանուն ազգի եւ պետականության: Այդ նպատակին են ծառայում նաեւ հրամանատարասերժանտական դասընթացները, որ կազմակերպում ենք գործընկեր կառույցների հետ: Այստեղ ներկա են պաշտպանության նախարարը, կրթության եւ գիտության նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը, սրբազան հայրեր, այլ գործընկերներ: Մենք միասնաբար ազգաշահ ծրագրերի իրագործմանն ենք լծված:

Փա՛ռք մեր հերոս նահատակներին։
Փա՛ռք հերոսներ ծնող հերոս մայրերին։
Փա՛ռք հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը։

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը զոհվածների ընտանիքներին մեկական Աստվածաշունչ նվիրեց: 
ԵԿՄ «5-րդ բրիգադ. 25 տարի» հոբելյանական մեդալով պարգեւատրվեցին վահե Բադալյանն ու իր հայրը՝ բժիշկ-բարերար Ռոմանոս Բադալյանը:
Մինչ զոհվածների փառաբանման միջոցառման մեկնարկը ԵԿՄ վարչության նախագահի եւ վարչության անդամ գեներալ Սեյրան Սարոյանի ուղեկցությամբ հյուրերը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան, պաշտպանության փոխնախարար, ԿԳՆ ներկայացուցիչներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան եւ այլք, ծաղկադրում արեցին ի փառս հայոց բանակի խաչքարի մոտ, մոմավառություն արեցին մատուռում եւ շրջայց կատարեցին ԵԿՄ տարածքում՝ ծանոթանալով կրակային լսարանի, թանգարանի, գրադարանի պայմաններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծը
Ամենադիտված