Երևանի «Կոնգրես» հյուրանոցի մոտ Nissan-ը բախվել է Toyota-ին, Opel-ին, Kia-ին. կան վիրավորներ
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի մոտ, Nissan մակնիշի 34 OF 479 համարանիշի ավտոմեքենան բախվել է Toyota մակնիշի 20 GG 800 համարանիշի, Opel մակնիշի 35 CT 383 համարանիշի և Kia մակնիշի 34 NL 938 համարանիշի ավտոմեքենաներին, որից հետո էլ՝ կայանատեղիի ցուցանակին:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն