Շեր և Անժելա Սարաֆյան. 2 յուրահատուկ հայուհիները հիանում են միմյանցով
Տեսանյութեր
Դերասանուհի Անժելա Սարաֆյանը սեր է խոստովանել Շերին: Դերասանուհին ինստագրամի իր էջում հրապարակել է կադրեր «Լուսնի իշխանության տակ» ֆիլմից, որտեղ Շերը խաղում է Նիկոլաս Քեյջի հետ:
«Սա սեր է, - գրել է Անժելան, - ես սիրում եմ այս կնոջը», - հավելել է նա, նշելով գրառումը Շեր հեշթեգով: Ավելի վաղ՝ Շերն էր հիացել Անժելա Սարաֆյանի տաղանդով:
Ռեժիսոր Նորման Ջուիսոնի կատակերգական մելոդրամայի պրեմիերան կայացել է 1987 թվականին։ Ֆիլմը 3 օսկար է նվաճել, այդ թվում կնոջ լավագույն դերի համար (Շեր)։

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը