Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ) «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան Chat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) 

ՀՀ ՏԶՆ նախարարությունում քննարկվել են տեխնիկական կարգավորման և չափագիտության ոլորտում համագործակցության հարցերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Ալեքսեյ Աբրամովին։

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և  «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ենոք Ազարյանը։

Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել հայկական և ռուսական համապատասխան կառույցների սերտ համագործակցության առիթով,   միևնույն ժամանակ նշելով, որ ակնկալում է ավելի ինտենսիվ աշխատանք՝ հնարավոր կարճ ժամկետներում ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում միասնական սկզբունքների ձևավորման հարցում առաջընթաց ապահովելու համար, որպեսզի վերացվեն ԵԱՏՄ շուկայում ապրանքների տեղաշարժման ժամանակ ի հայտ եկող խոչընդոտները։

«Մեր երկրների համար շատ կարևոր է ընդհանուր շուկայի ձևավորումը, իսկ ստանդարտները և տեխնիկական կարգավորումը ապրանքների ազատ տեղաշարժման կարևոր բաղադրիչներ են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքը գտնվում է իմ և իմ գործընկեր, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի մշտական ուշադրության կենտրոնում։ Եվ, չնայած ինտեգրման և ներդաշնակեցման ճանապարհը հեշտ չէ, առաջացող հարցերը չլուծելու հիմնավոր պատճառներ չկան», - ասել է Սուրեն Կարայանը և հավելել, որ հեռանկարում պետք է լինի հետևյալ նպատակը․ հասնել այն մակարդակի, որպեսզի հնարավոր լինի միասնաբար դուրս գալ նաև այլ շուկաներ, մասնավորապես եվրոպական շուկա։ Նախարար Կարայանը նշել է, որ այս առումով ռուսական ընկերությունները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները։

Ալեքսեյ Աբրամովն իր հերթին փաստել է, որ երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացումն ու խորացումը մեծապես կախված են որակի ենթակառուցվածքի ինստիտուտների համագործակցությունից և շեշտել, որ հայ գործընկերների հետ ձևավորվել է գործակցության լավ ավանդույթ, որը կարող է օրինակ հանդիսանալ և՛ ԵԱՏՄ, և՛ ԱՊՀ անդամ մյուս երկրների համար։ Ռոսստանդարտի ղեկավարը նշել է, որ, չնայած բազմաթիվ խնդիրների,  կա բավական ներուժ՝ համատեղ ջանքերով ոլորտի սիներգիկ զարգացումն ապահովելու, իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել ինչպես երկկողմ, այնպես էլ  ԵԱՏՄ ձևաչափով և օգտագործել յուրաքանչյուր երկրի առավելությունները։ 

Կարևորելով ինչպես երկու երկրների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների լաբորատորիաների ու համապատասխան կառույցների միջև փոխվստահությունը, Ալեքսեյ Աբրամովը կարծիք է հայտնել, որ դա հնարավոր է ապահովել միայն ընտրված պետական մարմինների միջոցով։ Նա նաև տեղեկացրել է նախարար Կարայանին, որ ներկայումս ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտների առավել արդյունավետ կիրառման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդին կից ստեղծել նոր ստանդարտացման կառույց, որն առավել արդյունավետ ու ճկուն մեխանիզմների շնորհիվ կկարողանա ընդունել ու վերանայել տարածաշրջանային ստանդարտները։ Այդ առումով ՌԴ նախաձեռնել է ստեղծել ԵԱՏՄ 5 երկրների Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհուրդ, որը պետք է աստիճանաբար ապահովի ու առաջադրի ստանդարտացման զարգացման մեխանիզմները։

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար, փոխադարձ այցելությունների ժամանակ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները և սատարել միմյանց նոր նախաձեռնություններին։

Երևան կատարած երկօրյա այցի շրջանակում Ալեքսեյ Աբրամովը Ստանդարտների ազգային  ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի ուղեկցությամբ այցելել է ինստիտուտի նավթամթերքի փորձարկման, էլեկտրատեխնիկական և սննդի, ինչպես նաև «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ լաբորատորիաները և ծանոթացել լաբորատորիաների զինվածության ներկայիս մակարդակին, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակներով լաբորատորիաների վերազինման կարիքներին։

Այնուհետև Ռոսստանդարտի ղեկավարը առանձնազրույց-քննարկում է ունեցել Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ստանդարտացման խթանման հնարավորությունները և մեխանիզմները, չափագիտական համակարգի հետագա զարգացման մարտահրավերները, այդ ոլորտում ՌԴ նախատեսված բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում լաբորատոր կարողությունների զարգացման նպատակով Ռոսստանդարտի կողմից աջակցության հնարավորությունները։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին«Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններին
Ամենադիտված