Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ) «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան Chat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) 

Կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ մազապուրծ փախչում են

Սիրելու և սիրվելու, իսկ հետագայում էլ ընտանիք կազմելու ցանկություն ունի ցանկացած աղջիկ: Սակայն ոմանք հասնում են իրենց ցանկալիին, իսկ մյուսներն այդպես էլ չեն լսում այդքան բաղձալի «Արի ամուսնանանք»-ը:

Ձեզ ենք ներկայացնում կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ շնչակտուր փախչում են:

1. Դերասանուհի

 

Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չափազանց հետաքրքիր և առեղծվածային է: Նա միշտ ցանկացել է առանձնանալ և տարբերվել մյուսներից և հնարել է իր համար մի կերպար, որը և հիանալի կերպով մարմնավորում է առօրյայում:

Ինչու է նա փախչում։ Ամեն բանում պետք է չափը ճանաչել: Տղամարդիկ ունակ չեն մեծ քանակությամբ տարօրինակություններ և յուրօրինակություններ ընկալելու, ուստի ձեր չափազանց յուրահատուկ լինելը նրան կսկսի լարել և վանել: Վաղ թե ուշ նա կզգա, որ դուք ինչ-որ խաղ եք խաղում, որը հենց դուք էլ հնարել եք, և կանոններն էլ միայն ձեզ են հայտնի:

2. Ստեղծագործ անձնավորություն

Ինչպես բացահայտել։ Նրա ստեղծագործ հոգին արտահայտվում է ոչ թե արվեստի գործեր ստեղծելով, այլ՝ չափազանց փոփոխական և անկայուն բնավորություն ունենալով: Այս վայրկյանին նա ասում է սա, մյուսին՝ նա, հաջորդին էլ՝ մեկ այլ բան, և այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, սակայն սիրելիից պահանջում է ըմբռնողական մոտեցում:

Ինչու է նա փախչում։ Նման կնոջ կողքին երբեք չես կարող իմանալ, թե հաջորդ վայրկյանին ինչ է լինելու: Սա հոգեկան վիճակը շարունակ լարվածության մեջ է պահում, և գալիս է մի պահ, երբ տղամարդն սկսում է կարծել, որ նա է այդ ամենի պատճառը:

3. Ամենագետիկ

Ինչպես բացահայտել։ Ահա նա, ով ամեն բան գիտի այն մասին, թե ինչ են ուզում տղամարդիկ: Նա գնացել է բոլոր հնարավոր սեմինարների՝ տղամարդուն գայթակղելուն և պահելուն նվիրված, իսկ նրա տան գրադարակները լի են ամուր ընտանիք կազմելուն նվիրված գրքերով: Նա առհասարակ ամեն բանից է խիստ տեղեկացված և միշտ ունի իր սեփական կարծիքը:

Ինչու է նա փախչում։ Դասախոսական տոնով ամեն բանի մասին «մասնագիտական» կարծիք հայտնող աղջիկը միանգամից վանում է տղամարդկանց և առաջացնում անպայմանորեն նրան հակաճառելու և սխալ հանելու ցանկություն:

4. Պիերո

Ինչպես բացահայտել։ Նրա մոտ ամեն բան վատ է. կյանքը դժվար է, կազմվածքը՝ իդեալից հեռու, կարիերան՝ չստացված, դե, եղանակն էլ մյուս կողմից է նյարդայնացնում: Նա շարունակ վատ, դեպրեսիվ և ապատիկ տրամադրության մեջ է և ունակ չէ որևէ փոփոխություն անելու իր կյանքում:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը պաշտպան է, այլ ոչ հոգեթերապևտ: Ամեն անգամ, երբ նա տեսնում է, որ աղջիկը շարունակ տրտնջում է և ամեն բան անում է տառապյալի տեսքով, նրա մոտ առաջանում է վազելու, շատ արագ վազելու ցանկություն, որ հանկարծ ինքն էլ չվարակվի այդ հիվանդությամբ:

5. Ամուսնության հողի վրա խանգարված

Ինչպես բացահայտել։ Այս աղջկա կյանքի գերագույն նպատակն ամուսնությունն է: Նա շարունակ փնտրտուքների մեջ է, քանի որ նա մանրակրկտորեն ամեն բան արդեն պլանավորել է, և միակ բանը, որ պակասում է, փեսացուն է: Տղամարդու հետ ծանոթության ժամանակ նա իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նրա միակ ուղին դեպի ՔԿԱԳ-ն է (ЗАГС):

Ինչու է նա փախչում։ Ամուսնությունը շատ լուրջ և պատասխանատու քայլ է, իսկ տղամարդիկ նման հարցում շտապել, մեղմ ասած, չեն սիրում: Այնպես որ, ավելորդ ճնշումը նրանց միայն վանում է:

6. Անկախ

Ինչպես բացահայտել։ Միայնությունը նման կանանց չի անհանգստացնում: Կհայտնվի՞ սիրելի մեկը, հրաշալի է, չի հայտնվի՞, հոգ չէ, միայնակ կապրի: Հոգու խորքում նա ինքն իրեն խոստովանում է, որ հավանաբար կհոգնի ամեն օր նույն տղամարդուն տեսնելուց: Հարաբերություններ սկսելիս նա սկսում է կասկածել՝ արդյոք հետագայում նա ավելի լավին չի հանդիպի:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը հոգնում է շարունակ փորձել համապատասխանել ինչ-որ իդեալի և մրցակցել գոյություն չունեցող և ի սկզբանե իրենից առավել մրցակիցների հետ: Իմաստ չկա լինել մեկի հետ, ով շարունակ ասում է, որ միայնակ էլ վատ չէր լինի:

7. Սառցե թագուհի

Ինչպես բացահայտել։ Սա էլ մեկ այլ ծայրահեղություն է: Սառցե թագուհին չի սիրում ծանոթանալ կամ եթե անգամ ծանոթանում էլ է, ապա նախաձեռնող չէ և կոնտակտի չի գնում: Նա գտնում է, որ տղամարդն ինքը պետք է ամեն բան անի, դուրս գա, իրեն փնտրի, գտնի, անգամ եթե ինքը ողջ օրը տանը նստած թախտին սպասում է բախտին:

Ինչու է նա փախչում։ Ցանկացած ծանոթություն նման աղջկա հետ դառնում է խնդիր, նա սկսում է ինքն իր արտաքինի վրա կասկածել և, առհասարակ, կասկածամտորեն մոտենալ ցանկացած բանի: Իհարկե, հարկավոր չէ ամեն պատահած տղամարդու վզից ընկնել, սակայն լիարժեք անտարբերություն ցուցաբերել նույնպես պետք չէ:

8. Առօրյա ռիթմում խճճված

Ինչպես բացահայտել։ Նրա ողջ կյանքն անցնում է տուն-աշխատանք, աշխատանք-տուն ռեժիմով: Աշխատանքի վայրում կարգին տղամարդիկ չկան, իսկ ակումբներում ոչ ոք լուրջ հարաբերություններ չի փնտրում: Ստացվում է, որ ինչ-որ տեղ տղամարդիկ կան, սակայն իր առօրյա ռիթմում չեն ներառվում:

Ինչու է նա փախչում։ Առօրյայում խճճված, աչքերի փայլը կորցրած և հոգնած դեմքով աղջիկը տղամարդկանց չի գրավում: Թափ տվեք ձեզ, նոր զբաղմունք գտեք կամ էլ գոնե փոփոխեք տնից աշխատանք ձեր սովորական ուղին:

9. Մայրիկ

Ինչպես բացահայտել։ Նա հոգ է տանում իր սիրելիի մասին, որ տաք հագնի, չմրսի, հաց ուտի, օրը 10 անգամ զանգում է, որ տեսնի՝ ինչպես է նա, ինչ է արել: Եթե նա հանկարծ գազավորված ըմպելիք ուզի, նա անպայման կպատմի նրան դրա վնասակար հետևանքների մասին և բնական հյութ կտա:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը կարող է միայն մեկ մայր ունենալ, երկրորդը նրան հարկավոր չէ: Նա արդեն եղել է որդու դերում, այժմ նա ցանկանում է լինել տղամարդ:

10. Ոչնչով չհետաքրքրվող

Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չունի հետաքրքրություններ և նպատակներ այս կյանքում: Նա գնում է այնտեղ, ուր տանում են, և սեփական կարծիք չի ունենում:

Ինչու է նա փախչում։ Տղամարդիկ առաջին հայացքից կարծում են, որ նման աղջիկները բարի են, հոգատար և համեստ, ուստի արագ սիրահարվում են: Սակայն հիասթափությունը նույնպես արագ է լինում, երբ նրանք տեսնում են, որ նման աղջիկներն անհետաքրքիր են և ձանձրալի:

 

Աղբյուրը՝ Blognews.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին«Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններին
Ամենադիտված