Ողբերգական դեպք Տավուշի մարզում. կա զոհ և վիրավոր
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ- ում մահացել է Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Լիպարիտ Թամրազյանը:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել՝ Հաղարծին համայնքի 1-ին փողոցի 9-րդ փակուղու 18 շենքի 3-րդ բնակարանում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքից պայթյունի հետևանքով: Պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով Լ. Թամրազյանն ու նրա աղջիկը՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Արմինե Թամրազյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը