Արգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ Աբրահամյան Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջ Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ևս երկու բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆ Նեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվում Պեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել» Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Ռոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան Քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար Ղազարյան 

«Իրատես». Ուշացե՞լ եք տղերք

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջեւ համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարեւորագույն թեման եւ սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:

Ու մինչ միս ու արյուն կստանա անվտանգության նոր հայեցակարգը, փոքրիկ հետահայաց նետենք նախկին դոկտրինին, ասելու, որ 2007-ին այն ինչ-որ առումով դարձավ նախագահության գնացող Սերժ Սարգսյանի այցեքարտը, նախ` դրսի, ապա եւ` ներսի համար. հիշենք` բազմակողմանի ինչ քննարկումներ էին ընթանում բոլոր մակարդակներում` ԵՊՀ-ում. ԳԱԱ-ում, ԱԺ-ում` ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանների մասնակցությամբ, որոնց համար ամենաէականը հայաստանյան «կուրսի» ընտրության, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների «անվտանգության», հայ-թուրքական հարաբերությունների հարցերն էին. այս առումով Սերժ Սարգսյանի բեմելը նրանց չհիասթափեցրեց, էական բոլոր հարցերը տեսական լուրջ արտացոլում էին գտել ծավալուն փաստաթղթում, ընդ որում` դոկտրինի վրա աշխատել էին ոչ միայն հայաստանյան «ակսակալները», այլեւ դրսի լուրջ մասնագետները: 

ՈՒ հիմա հարց է առաջանում. ինչու՞ մեկ էլ ու նման կարեւորագույն` անվտանգության դոկտրինի նորացման իրապես հրատապ խնդրին այսպես ուշացմամբ անդրադարձ եղավ, երբ, դիցուք, նույնքան կարեւոր, բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներն իրենց ընթացքի կեսին են հասել:

Կարծում ենք` պատճառը մեկն էր` սպասումը, թե ինչպիսին կլինի ստորագրված ԵՄ համաձայնագիրը: Ընդ որում` սահմանադրության փոփոխությունն ինքնին եւս անվտանգության դոկտրինի փոփոխության առաջին ծիծեռնակն էր, որպես նույն դոկտրինի «բնական» փոփոխության մոդիֆիկացիա: 

Այս ամենից հետո արդեն հեշտ է «շարել-տեղակայել» անվտանգության մնացյալ անհրաժեշտ բաղադրիչները, առաջին հերթին` Արցախի մասով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի վերջին` բավականին անհետաքրքիր հարցազրույցի «ամենակրակոտ», ամենաէական եւ անվտանգային մասը հենց Արցախին էր առնչվում. «չխոսկան» Սերժ Սարգսյանը, իրեն ոչ հատուկ գաղտնասացությամբ, երկու-երեք բառ ասաց, որոնք ամբողջական պատկերացում տվեցին առաջիկայում արցախյան գծում սպասվող հայաստանյան անվտանգության մոդուլյացիաների մասին. նա ասաց, որ առաջիկայում «է՛լ ավելին է լինելու»: Խնդիրը, հիշենք, առնչվում էր վերջին մեկուկես տարում սահմանների լրջագույն ամրակայմանը, դիվերսիաների բացառմանը, հետաքննիչ սարքերի տեղակայմանը:

Դոկտրինին առնչվող հաջորդ էական խնդրին եւս գործնական-միջանկյալ պատասխան է տրվել: Այո, խոսքն այս անգամ հայ-թուրքական հարաբերություններին, նաեւ` արձանագրություններին է վերաբերում: Սերժ Սարգսյանը, որն իր նախագահական բեմելը սկսել էր նաեւ այս փաստաթղթից, իր հետեւից փակում է, այսպես ասած, «անվտանգության» այդ վարագույրը, մասամբ դրսեւորելով «խարակտեր», ինչը վաղուց էր անհրաժեշտ ոչ միայն այն պատճառով, որ սուլթան Էրդողանը միայն այդ լեզուն է հասկանում, այլ որ Հայաստանի դիրքերն այսօր դա թույլ են տալիս:

Մի խոսքով` փորձագետները, բոլոր կարգի գուրուներն առաջիկայում իրենց կյանքը չեն խնայի «հանուն անվտանգության նոր դոկտրինի» եւ կանեն առաջարկներ` ի տեղի, ի խելքի:

Թույլ տանք նրանց ինքնադրսեւորվել, քանզի տարածաշրջանը` ռեւանշի հասած Սիրիան, գրեթե գերտերության վերածված Չինաստանը, սեփական խենթացումները աշխարհի վրա փորձարկող «Հյուսիսային Չընը» եւ այդ ամենի արարքում «ողբերգակ մաչոյի» յուր կերպարով «աշխարհը սանձող» Վլադիմիր Վլադիմիրովիչն այդ հնարավորությունը լիուլի տալիս են: 
Իսկ մենք անդրադառնանք մեկ շատ նուրբ հարցի եւս. Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում ահաբեկչության երեք-չորս դիպված է եղել: Սա արդեն ոչ թե «ֆիզիոլոգիա», այլ հոգեբանական վիճակագրություն է, ընդ որում` արմագեդոնյան, ու չենք կարծում, թե անվտանգության սպասվող, թեկուզ համապարփակ դոկտրինը խորքային պատասխան կունենա այս հարցին: Սակայն «ձգտել» մտածողության-փիլիսոփայության փոփոխության, այդ նիշից սկսել եւ դրա վրա կառուցել ողջ ատաղձը, կարծում ենք, ոչ թե անհրաժեշտ, այլ խիստ պարտադիր է:

Եվ փաստաթուղթ ստեղծողները պետք է զորեն ու անեն դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբԱրգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ ԱբրահամյանԻնչու են ԱՄՆ-ում կասեցրել ներգաղթային վիզաները․ ԶԼՄԻրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջՌուբիոն դաշնակիցներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն չի հարվածի ԻրանինՓոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթԱրտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել էՓյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործիՌուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ևս երկու բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆՆեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվումՊեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել»Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասՌոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն ՍիմոնյանՔաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար ՂազարյանԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը՝ ապօրինի․ պաշտպանությունը դիմել է Վերաքննիչ դատարանՌուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափովՍուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումներըՀրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՔոչարյանի գործով ևս 4 անձ կալանավորվել էԵրևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքըՆորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ ՎոլոդինՎերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. ԹունյանՄեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել էՌոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվելՁերբակալվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը․ զինվորներին պատժելու համար ստիպել էր վազել ճանապարհին Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. ՎարդևանյանՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը«Ուժեղ Հայաստան»-ից Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահԻրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումըԲաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՓաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա ՂազարյանԻրինա Յոլյանն առաջադրվեց որպես ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուԶելենսկին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ողջունել Հայաստանի եվրոպական ընտրությունըՌուսաստանում եվրոպական ավտոմեքենաների պահանջարկը ռեկորդային աճ է գրանցելԶելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է Ուկրաինայի «Ազատության» շքանշանով Փաշինյանի սպառնալիքները և բառապաշարը չեն հուզու՞մ ԵՄ–ին, այդպե՞ս եք ԵՄ գնում. հարց՝ ՂազարյանինՄենք որևէ բան չենք արել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ՌուբինյանՈվքե՞ր են ընդգրկվել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի կազմում․ հայտնի են անուններըԵրևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին
Ամենադիտված