«Ժողովուրդ». Մարզպետին դատի են տվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արարատի մարզպետարանի շուրջ աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետարանի աշխատակիցները իրենց իրավունքները վերականգնելու համար ընկել են դատարանի դռները:
Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վարուժան Գրիգորյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին եւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Նշենք, որ այս գործով դեռ չի նշանակվել նախնական դատաքննության օրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը