Հնարավոր է՝ մեկնարկային կազմում լինի Մխիթարյանը. Մոուրինյու
Սպորտ
Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «կարմիր սատանաների» առաջիկա խաղին:
Այս մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: «Կազմում փոփոխություններ կանեմ: Սակայն մեզ լուրջ մոտեցում է պետք այս խաղի նկատմամբ: Հնարավոր է՝ մեկնարկային կազմում լինի Մխիթարյանը»,-ասել է Մոուրինյուն:
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի հերթական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Բրիսթոլ Սիթի»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան