Սերժ Սարգսյանի հավանությանը կներկայացվի ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը
Սպորտ
Հայաստանի հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովը նիստ է գումարել:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Քննարկվել և հաստատվել է ՀՀ նախագահի անվանական թոշակի 2018 թվականի թեկնածուների ցուցակը՝ ըստ մարզաձևերի:
Հանձնաժողովի անդամները հաստատել են ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը, որը կներկայացվի Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը