«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ 

Բաց նամակ

Հասարակություն

ՀՀ Նախագահ պրն. Սերժ Սարգսյանին,

ՀՀ Աժ Նախագահ պրն. Արա Բաբլոյանին,

ՀՀ Վարչապետ պրն. Կարեն Կարապետյանին

Բաց նամակ

Մեծարգո պարոնայք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի կողմից տոլմայի պատրաստման ձևը, որպես ադրբեջանական մշակույթի մաս ներկայացնելն առաջացրեց հայ հասարակության արդարացի և հիմնավորված վրդովմունքը: Միևնույն ժամանակ այն առաջ բերեց մի շարք հարցադրումներ, որոնց մեր կազմակերպությունը քանիցս անդրադարձել է իր գործունեության 10 տարիների ընթացքում: Կփորձենք թվարկել դրանցից մի քանիսը.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի ՝ տոլմայի հետ կապված որոշումը ոչ այնքան և ոչ միայն հայկական կողմի պատասխանատուների՝ պետական, գիտական, հասարական շրջանակների, աշխատանքի թերացման, որքան՝ ադրբեջանական կողմի հետևողական և նպատակային աշխատանքի արդյունքն էր: Դեռ 2011 թվականին Ադրբեջանի նախագահը, հանդես գալով Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում ասաց, որ հայերը փորձում են իրենց վերագրել նաև մեր ուտեստները՝ վկայակոչելով տոլման, նույն թվականից մեր կազմակերպությունը Սարդարապատի հուշահամալիրի տարածքում իրականցրեց տոլմայի փառատոնը :

Մենք արդեն 7-րդ տարին է անց ենք կացնում տոլմայի փառատոն. փառատոնը երեք անգամ անցեկացվել Թբիլիսիում: Սակայն պետք է հայտնեմ, որ դժբախտաբար, բացի էպիզոդիկ աջակցություններից, պետական պատկան մարմիններից մի քանիսը ոչ միայն չեն աջակցել այլև, որքան էլ զարմանալի է` խոչնդոտել են: Չնայած այդ ամենին 2018 թվականից սկսած մենք մայիս ամիսը հայտարարել ենք «հայկական տոլմայի ամիս» և փառատոններ, տոլմայի պատրաստման վարպետաց դասեր կանցկացնենք ոչ միայն Հայաստանում, Վրաստանում այլև՝ Արցախում, ՌԴ-ում, Ուկրանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում և այլն՝ համագործակցելով մեր դեսպանատների, հայ եկեղեցու համապատասխան թեմերի, հայկական գաղթօջախների հետ: Չպետք է բացառել նաև հետագա աշխատանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի հետ, որպեսզի հայկական տոլմայի պատրաստման ձևը ևս ընդունվի այդ հեղինակավոր կազմակերպության կողմից:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ սկսած 2007 թվականից զբաղվում է հայկական ավանդական խոհանոցի պահպանմամբ և զարգացմամբ, կազմակերպելով բանահավաքչություն, գրքերի տպագրություն, տարբեր փառատոններ՝ մասնակցելով և ներկայացնելով մեր ազգային խոհանոցը նաև արտերկրում: Այս ամենով հանդերձ կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք մտահոգիչ հանգամանքների վրա.

  1. Այսօր խոհարարական քարտեզի վրա առկա հզոր պետությունները` Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա իրենց խոհանոցը ներկայացնելիս օգտվում են իրենց պետությունների լուրջ քաղաքական, լրատվական, ֆինանսական աջակցությունից:

Յուրաքանչյուր տարի Իտալիայի դեսպանատները ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կազմակերպում են Իտալիայի խոհանոցի շաբաթներ, իսկ մեր դեսպանատներից հաշված թվով դեսպանատներ (Լեհաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքմենիայի, Ֆրանսիայի) են, որ երբևէ աջակցել են մեզ:

Օրինակ, եթե նախկինում Դանիան զբոսաշրջիկներին ծանոթ էր առավելապես «Ջրահարսի» արձանով, մի քանի տարի առաջ, երբ Դանիայի արքայազնը սկսեց ուշադրություն դարձնել դանիական խոհանոցին, դրանից հետո կոպենհագենյան «Նոմա» ռեստորանը 3 տարի անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ռեստորանը` իր երկրի վրա գրավելով խոհարարական զբոսաշրջության բազում սիրահարների ուշադրությունը:

Այն ժամանակ երբ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր լավ խոհարարն ունի լավ ռեժիսորի, լավ դիրիժորի սոցիալական կարգավիճակ, երբ նրանց պետության բարձրագույն պարգևներ են հանձնում, ընդունում պետական ամենաբարձր մակարդակով, հայ խոհարարների նկատմամբ վերաբերմունքը, դեռևս մնում է խորհրդային հասարակական սննդի աշխատավորների նկատմամբ վերաբերմունքի մակարդակին:

  1. Այսօր ողջ աշխարհում, որպես սեփական մշակույթի տարածման արդյունավետ ձև դիտարկվում է խոհանոցային փառատոնների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, առավելապես նաև արտերկրում: Թերևս միայն աֆրիկյան մի շարք հետամնաց երկրներ և Հայաստանը չեն դրան ուշադրություն դարձնում: Այնինչ խոհարարական փառատոնները հզոր գործիք են նաև զբոսաշրջությունը զարգացնելու, համաշխարհային մեդիահարթակներում տվյալ երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու առումով:

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների պայմանավորված Արենիում` գինու, Ախթալայում` խորովածի փառատոնների անցկացմամբ, Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը ավելանում է 10-15 տոկոսով, բազում արտասահմանյան զբոսաշրջային գործակալություններ հատուկ տուրփաթեթներ են վաճառում այդ փառատոնների համար:

Մեր կազմակերպության, «Արենի գինու հիմնադրամի» և Տավուշի զարգացման հիմնադրամի կողմից անցկացվող ավանդական տոլմայի, խորովածի, գինու, մեղրի փառատոններին քանիցս անդրադարձել են հեղինակավոր CNN, ОРТ, НТВ, МИР հեռուստալիքները, ինչպես նաև բազում այլ լրատվամիջոցներ

Կուզենայինք նաև ընդգծել, որ այս փառատոնները հիմնականում կազմակերպվում են կազմակերպիչների ջանքերով:

  1. Կարևոր է նաև բանահավաքչությունը և դրա արդյունքների տարածումը: Մենք ուսումնասիրել ենք Վենետիկի Մխիթարյանների, Անթիլիասի և այլ արխիվներ, Հայաստանի և Արցախի տարածքում հավաքել ազգային խոհանոցի բաղադրատոմսեր, սակայն հետագա աշխատանքների կազմակերպումն առանց պետական համակողմանի աջակցության այլևս հնարավոր չէ:

  2. Արտերկրում կան հազարավոր հայ խոհարարներ, ռեստորանատերեր, հայկական ռեստորաններ: Նրանց պոտենցիալը, հայկական գյուղմթերքի` գինիներ, կոնյակ, հանքային ջրեր, չրեր, պահածոներ, իրացման շուկա դարձնելու, նրանց ջանքերը մեր խոհանոցը, մշակույթը, սովորությունները տարածելու մեր դեսպանատների, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների կողմից դեռևս անբավարար է օգտագործվում: Առաջարկում ենք մյուս տարի հրավիրել Հայ խոհարարների և ռեստորատերների համաժողով, որի տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժը աներկբա է:

Առաջարկում ենք

Կազմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվելիք նյութական և ոչ նյութական մշակույթի հուշարձաների առաջնահերթությունների ցանկ՝ նրանց մեջ ներառելով նաև հայկական խոհանոցի որոշ տարրեր:

Հայկական խոհանոցը դիտարկել, որպես զբոսաշրջության զարգացման կարևոր գրավական՝ կազմելով խոհանոցային տուրիզմի առանձին ծրագիր:

Կառավարության համապատասխան մարմինների միջոցով՝ ՀՀ Արտաքին գործերի, Սփյուռքի, Կրթության և Գիտության, Մշակույթի և այլ նախարարությունների, գերատեսչությունների, կազմել հայկական խոհանոցի հանրահռչակման համապատասխան ծրագիր:

Պետական պարգևներ, կոչումներ շնորհել նաև իրենց բնագավառում հաջողության հասած խոհարարներին:

Միջին մասնագիտական կրթական հաստատություններից մեկի հիմքի վրա ստեղծել ազգայի հյուրընկալության ուսուցման կրթական կենտրոն՝ պատրաստելով ազգային մշակույթին քաջատեղյակ կադրեր ռեստորանների, հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների համար:

Մեր կազմակերպությունը պատրաստակամ է ինչպես կազմել, այնպես էլ կազմակերպել այդ գործը՝ ի սպաս դնելով կազմակերպչկան, մարդկային, խորհրդատվական ներուժը ոչ միայն Հայաստանից, այլև՝ Սփյուռքի և արտերկրի համանման կառույցներից:

Մեր կարծիքով համախմբված ջանքերի շնորհիվ այնպիսի մի գործիք, որպիսին խոհարարությունն է կարող ենք օգտագործել քաղաքական, տնտեսական, մշակութային, դիվանագիտական, լրատվական հարթակներում՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի:

Խորին հարգանքով

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ՝ Սեդրակ Մամուլյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց
Ամենադիտված