Լուսանկարներ. Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին. Հավանեցի՞ք Երևանի տոնածառը
Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 20:00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Այսպիսով ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում:
Գլխավոր տոնածառի լույսերի միացումը հավաքված քաղաքացիները ողջունեցին ծափահարություններով: Լույսերի միացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառումը սկսվեց տոնական երգերով և ամանորյա շոու ծրագրով և ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:
Նույն ժամին միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը:
Տոնական միջոցառումների շարքը դեկտեմբերի 19-ին կշարունակվի Ազատության հրապարակում, որտեղ տեղի կունենա հեքիաթային «Սառցե քաղաք»-ի բացումը:
Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն